26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում հանքարդյունաբերողներն անցան էներգետիկայի դաշտ

ՀՀ կառավարությունը հետաքրքրվածություն է ցուցաբերել «Համակցված Շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ եւ ոչ պակաս 50,5% ընդհանուր ՕԳԳ ապահովող էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման համար՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված եւ ավելի ցածր ծախսեր պահանջող էլեկտրաէներգիայի կայուն և աճող պահանջարկը:

Այդ պահանջարկն ապահովելու համար ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը գնահատել է հնարավոր համագործակցությունը «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի հետ, որն այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ ունի:

Վերջինս նույնպես իր հետաքրքրվածությունն է արտահայտել էլեկտրակայանի կառուցման եւ հետագա սպասարկման վերաբերյալ՝ հանձն առնելով այդ նախագծի իրականալիությունը ստուգել նաեւ վստահելի տեխնոլոգիական եւ ֆինանսական գործընկերների ներգրավման միջոցով, որոնց հետ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ն մտադիր է հիմնադրել նոր հայկական ընկերություն, որի նպատակը կլինի վերոհիշյալ նախագծի իրականացումը:

Այս ընթացքւոմ անգամ երկու կողմերը հասցրել են ստորագերել Փոխըմբռման հուշագիր կապված նոր գազային էլեկտրակայանի կառուցման նպատակով::

Փոխըմբռնման հուշագրով ՀՀ կառավարությունը եւ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ն հաստատում են Էլեկտրակայանի նախագծի իրականացման նպատակով համագործակցելու իրենց փոխադարձ հետաքրքրվածությունը՝ ստորև նշված ժամկետներում և պայմանների հիման վրա:

«Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ն պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել Էլեկտրակայանին վերաբերվող նախագծի իրականալիությունը և ձեռնարկել բոլոր միջոցները համապատասխան ֆինանսական գործիքներ սահմանելու համար՝ ստուգելով դրանց իրականալիությունը: Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ն մեր երկրում կհիմնի առեւտրային կազմակերպություն, որի հետ էլ կկնքվի Էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր::

ՀՀ Կառավարությունն էլ պարտավորվել է աջակցելու Գրեյնջ Փաուեր-ին ձեռք բերել հողատարածք՝ Էլեկտրակայանի կառուցման համար, այն էլ ՀՀ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում:  Իսկ  Գրեյնջ Փաուեր-ն պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել Էլեկտրակայանը: ՀՀ կառավարությունը պարտավորվում է Էլեկտրակայանը կառուցելուց հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար Էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը (1000 խմ համար 230,8167 ԱՄՆ-ի դոլար գնով՝ գումարած ՀՀ–ում գործող հարկերը, տուրքերը և այլ վճարումները): Գրեյնջ Փաուեր-ն պարտավորվում է վաճառել ողջ էլեկտրաէներգիան ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս՝ երաշխավորում է դրա ձեռք բերումը՝ 6,62 ԱՄՆ դոլար ցենտ գնով՝ գումարած ԱԱՀ-ն և ցանկացած լրացուցիչ ուղղակի հարկ կամ տուրք (էլեկտրաէներգիայի վաճառքի գինը կվերահաշվարկվի էլեկտրաէներգիայի սակագնում ներառված բնական գազի սակագնի աճի կամ նվազման դեպքում):

Հ.Գ. Հիշեցնենք, որ Գրեյնջ Փաուեր ընկերությանն է պատկանում նաեւ Վայք Գոլդy (Vayk Gold), որն նախատեսում է Վայոց Ձորի մարզում գտնվող Ազատեկի բազմամետաղային հանքավայրը, որտեղի առաջիկա  25 տարիների ընթացում կարդյունահանեն ոսկի, արծաթ եւ սուրմա:

Գ. Ն.

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ