«Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա »

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցում կարծիք հայտնեց, թե կոալիցիան լավ բան է: «Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա արդեն: Միացում ա, ուժեղանալ ա»:
Հարցին`Դաշնակցությունը կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, «Հանրապետական»-ը թուլացե՞լ է, Սարոյանը պատասխանեց. «Տո խի՞ ա թուլացած, ինչքան նորմալ ըլնենք, հավաքված ըլնենք, էնքան ուժեղ կլինենք, ամպայման պտի քանդվե՞նք»:
Հարցին, թե մյուս քաղաքական ուժերի հետ և՞ս պատկերացնում եք համագործակցությունը, Սարոյանը պատասխանեց. «Իհարկե այո, շատ հնարավոր ա, «Հանրապետական»-ը բոլորին էլ կարա ընդունի, «Հանրապետական»-ի սիրտը մեծ ա»: