Մի սարսափեք քաղցկեղից

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է` որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: 2015 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունն աշխարհի տարբեր երկրներում իրականացնում է քաղցկեղի դեմ պայքարին ուղղված քարոզարշավ`« Մենք դա կարող ենք»
խորագրով:
Տարեց տարի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշն աճում է, սա դարի չարիքն է. այլեվս չի հերքում ոչ ոք: Հիվանդության դեմ պայքարը դժվար է, բայց հնարավոր: Չարորակ նորագոյացությունների թվի աճին զուգահեռ զարգանում է ինչես բժշկությունն այնպես էլ հիվանդության բուժման մեթոդիկան:
Ֆրանսահայ ռեանիմատոլոգ Գեւորգ Ապկարյանը այդ երկրի վիճակագրությանը լավ ծանոթ է. 2013 թվականին Ֆրանսիայում քաղցկեղով 350 հազար հիվանդ կար, որոնցից 113 հազարը մահացել է: Վիճակագրությունից, սակայն, ֆրանսահայ բժիշկը խորհուրդ է տալիս չսարսափել, քանի որ բժշկությունն առաջ է գնում, բուժման մեթոդները կատարելագործվում, մնում է պետական աջակցություն հիվանդներին՝ հատկապես հիվանդության նախնական փուլում հայտնաբերելու համար, ինչը Ֆրանսիայում լուծված է :