17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վստահության հարցը

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Նախագծով նախատեսվում է վերցնել 40 միլիոն դոլար վարկ: Մտքերի փոխանակության փուլում ելույթ ունեցավ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից բոլոր հացուպատասխանների ընթացքում բարձրաձայնվել են այն խնդիրները, հարցերը, որոնք ցանկալի կլիներ բարձրացնել: Պատգամավորը նշեց, որ իր ելույթը ցանկանում է բաժանել երկու մասի`ներկայացում և վստահեցում: «Առաջինը ներկայացման խնդիրը. շատ հարցեր եղան քարտեզների, հաշվարկների, թվերի, նախկինում նորոգված, չնորոգվածների մասին: Լավ կլինի, որ Ձեր օգնականներին հորդորեք հետևել այս ելույթներին կամ միգուցե հենց Դուք կլինենք նա, ով նոր մոտեցմամբ կբերեք վարկային պատմություններն այստեղ»,- ասաց պատգամավորը, դիմելով տարնսպորտի և կապի փոխնախարարին:

Պողոսյանը նշեց նաև, որ երեկ հարց էր բարձրացրել, թե լավ կլիներ որ քարտեզներ լինեին, որոնք ավելի պատկերավոր կարող են դրաձնել խոսքը և «Այսօր արդեն այդ քարտեզները կան: Լավ կլինի, որ ի սկզբանե մեթոդաբանություն մշակվի` վարկեր ներկայացնելու համար: Ինձ թվում է դա շատ կարևոր խնդիր է: Երկրորդ հարցը վստահությանն է վերաբերում: Վստահությունը կորցնում են մեկ անգամ: Երկար տարիներ փորձում են վերականգնել, չի ստացվում կամ էլ ընդհանրապես չի ստացվում: Մենք ունենք գաղափար, որ ճանապարհները վատ են, մենք դրան իսկապես հավատում ենք, այն որ ճանապարհները վատ են, այստեղ այլ կարծիք չկա: Այն որ ստանում ենք վարկեր, դրան էլ որևէ մեկը չի կասկածում, միջազգային կազմակերպությունները փորձում են օգնել, բայց միայն վստահում են մի բանի` առաջնորդվելով իրենց սեփական շահերով»,- ընդգծեց պատգամավորը և հավելեց. «Ոչ մեկը ուրիշի սիրուն աչքերի համար գումարներ չի տալիս, դրա համար հարց է :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ