27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարկաբեկված վարկանիշ

Վարկերը եւ Հայաստանի արտաքին պարտքը շարունակում են մնալ խորհրդարանական քննարկումների գլխավոր թեման: Ընդդիմադիր պատգամավորները իշխանության ներկայացուցիչներին հորդորում են հրաժարվել վարկերից, քանի որ դրանք անարդյունավետ են օգտագործվում: Մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը հակառակ կարծիքի է:

Նրանց խոսքով հնարավոր չէ բարդ ծրգարերն իրականացնել առանց վարկերի:

Հերթական վարկը Հայաստանին տրամադրելու է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը` 40 մլն դոլար 25 տարի մարման ժամկետով: Ծրագրի նպատակն է վերակառուցել կենսական նշանակության մոտ 190 կմ ճանապարհ: Անհեռանակարային է 25 տարով վարկ վերցնել եւ այն ուղղել միայն ճանապարհների նորոգմանը դժգոհել է պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ մտավախություն է հայտնել, որ իշխանությունը այդ վարկը կօգտագործի նախընտրական ժամանակահատվածում սեփական վարկանիշը բարձրացնելու համար:

Վարկերի արդյունավետության հարցը մտահոգում է ոչ միայն ընդդիմությանը, այլեւ բոլորին, հայտարարել է հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա վարկերը պետք է նպաստեն տնտեսության աշխուժացմանը:

Պարտքերով ապրելն ուղղակի ինքնասպանություն է հայտարարել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ այսօրվա պարտքը ծանրանալու է վաղվա սերունդների ուսերին: Վարկային ծրագրերին պետք չէ դեմ լինել, հայտարարել է հանրապետական Հակոբ Հակոբյանը՝ չի կարելի ապրել առանց զարգանալու, իսկ վարկը զարգացման կարեւոր գործիքներից է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ