26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետ Հարությունյանը շրջել է գյուղերով

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելե է Մարտակերտի շրջանի Դրմբոն, Չլդրան, Կիչան և Նոր Ղազանչի գյուղեր եւ մասնակցել համայնքապետների տարեկան հաշվետվությունների ներկայցմանը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հանդիպումների առաջին հատվածում գյուղապետները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, տարվա ձեռքբերումներն ու համայնքներում առկա հիմնախնդիրները:

Վարչապետն այնուհետև անդրադարձել է գյուղերի հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման իր տեսլականը, ինչպես նաև պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:

Դրմբոնում անդրադառնալով «Բեյս մեթըլս» ընկերության կողմից շահագործվող հանքի աշխատանքների ավարտի բացասական ազդեցությանը տեղաբնակների եկամուտների վրա՝ Արայիկ Հարությունյանը ներկաների հետ քննարկել է Դրմբոնում գյուղատնտեսության խթանման որոշ ծրագրեր: Գործադիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ կառավարությունը կանգնած է գյուղացիների կողքին և պատրաստ է հնարավորինս աջակցել եկամուտների նոր աղբյուրներ ստեղծելուն:

«Մեր նպատակն է հնարավորինս մեծացնել համայնքների և դրանց բնակիչների սեփական եկամուտների չափը՝ տեղում համապատասխան պայմաններ ստեղծելու և մասնագիտական խորհրդատվությամբ աջակցելու միջոցով: Հողագործության և անասնապահության հնարավորությունները բավականին շատ են այստեղ, որից պետք է արդյունավետորեն օգտվել: Կառավարության ուշադրության ներքո է նաև այս գյուղերի ենթակառուցվածքների բարելավման հարցը: Այդ տեսանկյունից, հիմնական խնդիրները լուծել ենք, իսկ մնացածն աստիճանաբար լուծում կստանան համատեղ ջանքերի արդյունքում»,- ասել է վարչապետ Հարությունյանը:

Նշված գյուղերում քննարկվել են ջրագծերի, համայնքային կենտրոնների, դպրոցների կամ մանկապարտեզների վերանորոգմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ՝ կոչ անելով բնակիչներին նախաձեռնող լինել սեփական համայնքների խնդիրների լուծման գործում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ