08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գարի Կասպարովը վաճառել է թագը՝ հայ փախստականներին օգնելու համար

Գարի Կասպարովը վաճառել է իր թագը, որպեսզի օգնի հայ փախստականներին։  Նման հայտարարություն է արել FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, գրում է «Կոմերսանտ»-ը: Իլյումժինովը ասել է, որ ինքն է գնել այդ թագը։ «Ընդամենը մի անգամ ես գնեցի նրա թագը։ 1990թ., երբ նա հաղթել էր Կարպովի հետ չեմպիոնական խաղում: Kоrloff ոսկերչական ընկերությունը նրան թագ էր հանձնել, որը զարդարված […]

Բերման են ենթարկել «Նոր Հայաստանի»-ի անդամին /վիդեո/

Ազատության հրապարակում իրավիճակը լարված է: Henaran.am-ի թղթակիցը հրապարակից հայտնում է, որ լրագրողների հետ զրույցի ժամանակ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանն ասել է, որ քիչ առաջ բերման են ենթարկել ճակատի անդամներից Գագիկ Եղիազարյանին: «Մեր սեղան և աթոռներն էլ են առգրավել և տարել: Խոչընդոտում են մեր նստացույցը: Ոստիկաներն ասում են, որ մենք անհնազանդության ենք […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը: Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց […]

Ոստիկանությունը հրապարակել է ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ`  www.police.am/Hanraqve: Եթե բնակչության պետական ռեգիստրում ՀՀ քաղաքացին ունի հաշվառում և ընդգրկված չէ հանրաքվեին մասնակցելու […]

Մենք հայերի հետ գործ չունենք ու առանձին պետություն ենք. եզդի գյուղապետ

«Մեր ժողովուրդը հանգիստ որոշում է՝ ով «այո» կասի, ով` «ոչ» կասի: Ամեն մարդ իր կարծիքին է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց եզդիական Ռյա-Թազա համայնքի ղեկավար Ահմադ Բրոյանը: Գյուղապետը նշեց, որ իրենց պատշաճ ծանուցել են հանրաքվեի մասին, սակայն «այո» և «ոչ» ճակատներից քարոզչական այց չի եղել: «Մեր գյուղը եզդիական գյուղ է ու հայերի հետ գործ չունի, մենք առանձին պետություն […]

Հերթը Ռուսաստանինն ու ԱՄՆ-ինն է․ ԻՊ-ը կրկին սպառնում է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին սպառնալիքներով լի ուղերձ է հրապարակել, որում ասել է, որ Ֆրանսիան ընդամենը սկիզբն էր, հերթը Ռուսաստանինն ու ԱՄՆ-ինն է, գրում է Lifenews-ը։ Ահաբեկիչներն անգլերեն լեզվով խոստանում են, որ 3 քաղաքում ահաբեկչություններ են կազմակերխելու՝ Նյու Յորք, Վաշինգտոն եւ Մոսկվա։ «Մենք գալիս ենք ձեզ մոտ զենքով ու պայթուցիկներով»,- ասում են նրանք ուղերձում։

«Հարձակվեք … Մի հապաղեք … սնիգերսեք»

Լրագրող Կարմեն Դավթյանն իր ֆեյսբուքյան հանրագրում արձագանքել է նախօրեին ՀՀ նախագահի հետ հարցազրույցի մասնակից լրագրողներին ուղղված քննադատություններին, մասնավորապես նշելով. Միհր աստվածը …. Արկադին` ոչ Դերժավայի… Կարմենը` Բիզեի… «Սցենա նա տաբչնոյ ֆաբրիկե»: Իմա` հայտնի ասուլիսում… Հարձակվե ք… Մի հապաղեք… սնիգերսեք:

Սերժ Սարգսյանը թեքեց նժարը

Նախագահի հարցազրույցը կտրուկ թեքեց նժարը դեպի ԱՅՈ … Երեկ երեկոյան Արմենիա TV-ի կողմից ցուցադրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախագահին ուղղվեցին հարցեր, որոնք բավականին երկար ժամանակ քննարկվում էին երկրի հասարակության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, և որոնց շուրջ էլ հիմնականում կառուցվում էին սահմանադրական բարեփոխումների հետ կապված դժգոհություններն ու քննադատությունները: Մեկնարկած քարոզարշավի շրջանակներում […]

Հետ է մղվել ադրբեջանական դիվերսիոն խումբը. 1 զոհ ունենք

Դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք,ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենայինվիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Այս մասին հայտնում […]

Կենաց-մահու պայքար. Ժամանակ

Եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ իրենց համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և դրա արդյունքը կենաց ու մահու պայքար չեն, ապա «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը կիրակի օրը Գյումրիի իշխանական վերնախավին վստահեցրել է, որ հանրաքվեի դրական արդյունքի ապահովումը իր համար կենաց-մահու հարց է, որ վատ արդյունք ապահովածները դառնալու են իր անձնական թշնամին, ինչը հասկանալի է. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ