17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սադոմազոխիզմով տառապող ընդդիմադիր գործիչների ուրվականը…»

Մի հորթային հրճվալից ուրվական է շրջում Հայաստանում, դա սադոմազոխիզմով տառապող ընդդիմադիր գործիչների, նրանց դեղնակտուց լրատվամիջոցների ուրվականն է` օրերս հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցի վերաբերյալ:
Զեկույցը սովորական զեկույցներից է, ինչպես միշտ` որոշ դեպքերում գուցե մի փոքր խիստ, նաև որոշ չճշտված եվրոյոնջայական գնահատականներով:
Եթե հրճվանքից տակները «չիշիկ» արած այս գործիչները, իրենց լրատվամիջոցները անհասկանալիորեն զարմացել են և ուրախացել, ապա ողջամիտ ու օբյեկտիվ մտածող մարդիկ գիտեին, որ այդպես էլ լինելու է: Բնական է, որ հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր ընկերակցությունը, գնահատականները մեր երկրի վերաբերյալ առայժմ տրվելու են օբամա-մերկել-օլանդական, բրիտանական գրաքննության պրիզմայով:
Իսկ քվեարկությունը թերություններով, բացթողումներով և խախտումներով հանդերձ բնականաբար անցավ թափանցիկ, կազմակերպված ու մեկ քայլ առաջ էր նախորդ համանման քվեարկությունների համեմատ:
Իսկ դուք ձեր այդ հրճվալից «չիշիկից»  հետո պամպերսներդ փոխեք, ցուրտ է կմրսեք` շուն գել էլի մերն եք չէ…Մեր հայրենական արտադրանքը…
Ու պետք չեն տրագիկ վերնագրերով հոդվածներ ու հարցազրույցներ. «Արևմուտքն ազդվել է» ոճով…Արևմուտքը թող մտածի ու ազդվի արդեն իր սոդոմգոմորյան իրավիճակից ու անմտածված, օբամայի թելադրանքով Եվրոպան կործանման տանելու հեռանկարից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ