13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թուրքիային բարկացնող հերթական հայտարարությունը՝ ԱՄՆ-ի կողմից

ԱՄՆ պետդեպարտամենտը կրկին Թուրքիային բարկացնող հայտարարություն է արել։ Պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ահաբեկչական կառույց չէ:

«Այո, մենք շարունակում ենք կարծել, որ PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) ահաբեկչական կազմակերպություն է, սակայն PYD-ի դեպքում նույն կարծիքին չենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նույն բանը հայտարարել էր ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին, ինչից հետո Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: Եւ ահա հիմա պետդեպը կրկնել է իր տեսակետը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ