08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

ՃՏՊ` Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ իրար են բախվել « Օպել Աստրա » մակնիշի 34 VM 177 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. […]

Որոշ «բոբո ձյաձյաներ»… Արփինեի «այո»-ն

Երգչուհի Արփինե Բեկջանյանը զվարճալի լուսանկար հրապարակել` մակագրելով. Դեկտեմբերի 6-ին ասա` Արփինե Բեկջանյան: Սոխակի ձայնով երգ ասա լսենք: Կարդացեք նաև՝ Որոշ «բոբո ձյաձյաներ» օդերս փակեցին ու վերացրեցին Արփինե Բեկջանյան երգչուհուն:

Ստեփանավանում հացը էժանացել է

Բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը գրում է. «Մոռացա ասել՝ երեկվանից Ստեփանավանում հացը էժանացել է 50 դրամով։ Այն հացը, որ թխվում է Ստեփանավանում։ Մատակարարները վաճառողներին ասել են, որ ակցիա է, մի քանի օրով։ Մեր քաղաքապետը կուսակցական չի»։

Սիսիան-Գորիս, Գորիս-Տաթև ճանապարհահատվածները դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 4-ին` ժամը 12:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գորիսի տարածաշրջանի Սիսիան-Գորիս միջպետական (224-228-րդ կմ) և Գորիսից Տաթևի վանական համալիր տանող հանրապետական (0-7 կմ) նշանակության ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը: Ճանապարհաշինարարները տեղում կատարում են մաքրման և աղով, ավազով […]

Ինչ են քննարկել Լավրովն ու Չավուշօղլուն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգրադում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համդիպումից հետո պատասխանել է թուրք լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Չավուշօղլուն, դրական գնահատելով հանդիպումը, նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրկին հունի մեջ գցելու համար անհրաժեշտ է, որ հանդիպումները շարունական լինեն: Վերջինիս խոսքով և Թուրքիան, և Ռուսաստանը չեն ցանկանում […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կեսօրից հետո կբացվի

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումներից հետո Վրաստանի ճանապարհաշինարարներն ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մաքրելու և երթևեկելի դարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Հաղորդման համաձայն՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի երթևեկելի կլինի  բոլոր տեսակի տրանսպորտային […]

ՊՆ աշխատակիցը ոսկյա զարդեր է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սոցիալական ցանցի միջոցով մտերմիկ հարաբերություններ ստեղծելու արդյունքում խարդախությամբ ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավագ ռադիոհեռախոսավար, Երևանի 20-ամյա բնակիչ Հ.Խմելյանը 2014 թվականի հունիսի 26-ին հեռախոսակապի միջոցով ծանոթացել […]

«Ինչո՞վ է Աշոտյանն ավելի»

«Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի իրավաբան Լուսինե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը դիտարկել է քարոզչության հավասար պայմանների խախտումներ, որոնք առավելապես վերաբերվում են հեռուստատեսային լրատվամիջոցներին: Իրավաբանը պարզաբանեց, որ խոսքը գնում է այն մասին, որ Հ1-ով հեռարձակվող «Եռանկյունի» հեռուստաբանավեճի հաղորդավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, ով միաժամանակ ՀՀԿ փոխնախագահն է, հետևաբար, «այո»-ի կողմնակից: […]

Տուլայում բուժվող հիվանդներից մեկը կտեղափոխվի Երևան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում, այսօր կտեղափոխվի Երևան: Քննարկվում է նաև նույն հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժվող ևս մեկ հիվանդի տեղափոխման հարցը: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում […]

Երկրի անվտանգությունն է վտանգվում

«Մեր գլխավոր խնդիրը արտագաղթը կանխել է, բայց այս Սահմանադրության մեջ դրա կանխման հետ կապված առաջարկ չկա: Եթե մեք չենք կարող, որպես պետություն, կանխել արտագաղթը, ապա գոնե պետք է փորձենք պահպանել այն բնակչությունը, որը գոնե մնացել է Հայաստանում: Եթե չկա ժողովուրդ, ուրեմն չկա անվտանգության հարց»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը: Լրատվամիջոցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ