09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ափսոսում եմ, պարոն Աշոտյան

Ես ափսոսում եմ, պարոն Աշոտյանն արդեն լիովին տիրապետում էր ոլորտին ու դիմացինին լսելու, լսածի մեջ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան արագ ընկալելու, կիրառելու, ստեղծագործելու ունակություններով երիտասարդ և աշխատասեր նախարար էր:

Ինձ համար շատ կարևոր էր նաև այն, որ իր մասին ցանկացած քննադատություն հանգիստ էր լսում, քեն չէր քշում ու այդ քննադատության թեմայի շուրջ, առանց ջղաձգումների, կարող էր հետդ խոսել ու հակառակի մեջ համոզել կամ չհամոզել: Անձամբ այս ամենը տեսել ու զգացել եմ իր հետ աշխատելու 8 տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ նախարար Արմեն Աշոտյանին ոլորտի բացթողումների վերաբերյալ առարկայական քննադատողներից մեկը ես եմ եղել:  Պարոն Աշոտյան, ես շնորհակալ եմ մեր 8-ամյա արդյունավետ համագործակցության համար, գրում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ