17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում. Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն զգուշացրել է, որ Սիրիայի սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ -ի պատերազմ կարող է սկսվել: Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պաշտոնական այցով Հոլանդիայում գտնվող Դավութօղլուն հարցազրույց է տվել տեղական NOS հեռուստաընկերությանը, գրում է Ermenihaber.am-ը:
Հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը, հիշեցնելով Վրաստանում և Ուկրաինայում ռուսական զինուժի միջամտությունների մասին, մասնավորապես ասել է. «Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում: Թուրքիա-Սիրիա սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բախման ռիսկ կա»:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք զինուժի կուտակում Սիրիայի սահմանին չի նշանակում է, որ Թուրքիան պատրաստվում է միջամտել ռազմական գործողություններին, Դավութօղլուն պատասխանել է, թե Թուրքիան նման ծրագրեր չունի և հարգում է միջազգային իրավունքի նորմերը:
«Բայց եթե մեզ վրա հարձակվեն, իհարկե, մենք պատասխանը կտանք»,- շեշտել է Դավութօղլուն:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ