08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ստացվել է 2730 դիմում և գրություն

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից նոյեմբերի 23-27-ն  ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի կեսերին

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերին: Այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ եւ ձեռք բերվել համաձայնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հանդիպման վայրն ու կոնկրետ ամսաթիվը կհրապարակվի պաշտոնապես, սակայն արդեն հաստատված է, որ հանդիպումը կայանալու […]

Շոկ. աշխարհի ամենատարեց զույգը

Ամերիկայի ամենատարեց ամուսնական զույգը նշում է ամուսնության 81 ամյակը: Ջոն և Աննա Բեթարները փախել են Նյու Յորք 1932-ին, քանի որ հարսնացուի հայրը ցանկանում էր նրան ամուսնացնել իրենից 20 տարով մեծ մի տղայի հետ: Նա ընդամենը 17 տարեկան էր, Ջոնը՝ 21 եւ ապրում էր հարեւանությամբ։ Այժմ Աննան 98 տարեկան է, Ջոնը՝ 102։ Նրանք ճանաչվել են աշխարհի […]

Ստացվել է 194 հեռախոսազանգ

Նոյեմբերի 23-29-ը ընկած ժամանակահատվածում  Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 194 հեռախոսազանգ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 173-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 21 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր […]

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Եղեգնաձորի և Մարտունու ճանապարհաշինական աշխատակիցների կատարած  մեծածավալ աշխատանքների շնորհիվ  դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի  բացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը:

2017-ի ստուգատես /վիդեո/

«Այս հանրաքվեն որևէ կապ չունի ոչ իշխանափոխության հետ, ոչ  հեղափոխության հետ »: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը. «Ես վստահ եմ, որ իրենք էլ են հասկանում, որ դեկտեմբների 6-ից հետո որևէ արտառոց բան տեղի չի ունենալու: Երկինքը երկրի վրա չի ընկնելու: Այլ հարց է, որ սա մի յուրատեսակ ստուգատես է 2017 թվականի […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից: Գալուստ Սահակյանը ողջունել է նորանշանակ դեսպանին Ազգային ժողովում եւ շնորհավորել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը […]

15 օր հացադուլի մեջ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների վրա կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը արդեն 15 օր է՝ հացադուլ է անում: Նրա հայրը՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր է իմացել, որ որդին նման քայլի է դիմել. «Նրա հետ կապ չունենք: Այսօր էլ պատահական եմ իմացել, ու […]

Սիսիանի «Զանգեր» տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ,  Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի  «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարները տեղում կատարում են  մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը:

Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահականից: «Խոր ցավով տեղեկացա անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ