10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սովորական գրիպ է․ Արմեն Ջիգարխանյանն արդեն կազդուրվում է

Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է հիվանդանոցում, նրա մոտ սրտի խնդիրներ են ի հայտ եկել։

Սակայն նրա քաղաքացիական կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկը, հայտնել է լրագրողներին, որ սիրված դերասանը սրտի հետ կապված խնդիր չունի, նրա մոտ պարզապես գրիպ է եղել։

«Թատրոնում գրիպի համաճարակ է։ Արմեն Բորիսովիչը ի վերջո վարակվեց, նրա ջերմությունը 38 աստիճան հասավ, ու որոշեցինք նրան հիվանդանոց տեղափոխել։ Նա երբեք չի պառկում, երբ հիվանդ է լինում, դրա համար էլ հենց ջերմություն է ունենում, տեղափոխում ենք հիվանդանոց, որ ստիպված պառկած մնա»,- ասել է նա։

 

Նա նշել է, որ Արմեն Ջիգարխանյանն արդեն կազդուրվում է։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ