15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեին հրավիրել են կոմիտե

Խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի մրցույթին ընդառաջ, գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցմանն առնչվող հարցերի վերաբերյալ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի  նախագահ Արամ Հարությունյանը խորհրդակցության է հրավիրել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին:

Կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կոմիտեի նախագահը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենին հանձնարարել է բացառել գույքի որևէ օտարում, կազմել իր սպասարկման տարածքում շահագործվող, սակայն ընկերության հաշվեկշռում չգտնվող գույքը, ինչպես նաև՝ ՓԲԸ-ի կողմից չշահագործվող, բայց հաշվեկշռում առկա գույքը: Հաշվառման է ենթակա նաև ընկերության հաշվեկշռում գտնվող շարժական, գրասենյակային, պահեստավորված գույքը:

Քննարկվել են ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև կառավարչի պայմանագրի երկարացմանն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ