28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Համալիրն առել էր, որ խաղատուն սարքեր /վիդեո/

Երկու տարի առաջ Մարզահամերգային համալիրն ինչպես հայտնի է տրվել էր պաշտպանության նախարարությանը, այնուհետեւ 2015 թվականին 30 միլիոն դոլարով վաճառվել ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ նորաստեղծ եւ ֆինանսական խարդախությունների մեջ խրված օտարերկրյա կազմակերպությանը: Ընկերությունը պարտավորվել էր առաջիկա չորս տարիներին կատարել եւս 100 միլիոն դոլարի ներդրում: Ընդ որում, գույքը վաճառվել էր գնահատվածից ավելի քան երկու անգամ էժան. կառույցը եւ հարակից 9.5 հեկտար հողամասը գնահատվել էր 60.7 միլիոն դոլար: նորահայտ ընկերությունը պատրաստվում էր վերածել համալիրը հյուրանոցների, փակ ջրաշխարհի, հանդիպումների սրահների, ռեստորանների:

Երեկ կառավարության նիստում չեղյալ էր հայտարարվել առք ու վաճառքի պայմանագիրը : Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը համոզված է, որ համալիրը Պաշտպանության նախարարությանը հանձնելը ճարահատյալ ու ժամանակավոր քայլ էր: Այն լուրջ տնտեսական կառույց է եւ չի կարող պարապուրդի մատնվել, պետք է գտնվի այնպիսի մեկը, որը կկարողանա օգտագործել Համալիրի բոլոր հնարավորությունները:

Ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը զուգահեռներ է անցկացնում համալիրի եւ մշակութային արժեք ներկայացնող այնպիսի կառույցների միջեւ, ինչպիսիք են Միլանի Լա-սկալան, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը կամ Հռոմի Կոլիզեումը եւ ցավով նշում, որ այդ կառույցները պահպանվում են պետությունների կողմից, իսկ մենք մերը տալիս ենք սրա նրա ձեռքը:

Ճարտարապետները ցավով են հիշում երիտասարդության պալատը, հյուրանոցային բազմաթիվ համալիրները, որոնք եւս հողին հավասարեցվեցինª համարվելով ծախսատար: Նրանք զգուշացնում են, նման քաղաքականությունը վտանգավոր է, քանդելով հինը, պատմականը, արժեքը եւ չստեղծելով նորը, մեր մայրաքաղաքը դառնում է անդեմ եւ առանց պատմության:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ