08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Դավութօղլուն պայման է դնում Հայաստանի առաջ

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում, որի ընթացքում առանձին կոչերով դիմել է Հայաստանին և Ռուսաստանին, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն, խոսելով Ղարաբաղյան հարցի մասին, կոչով դիմել է Հայաստանին. «Մի կոչ էլ Հայաստանին եմ ուղղում: Եթե վերադարձնեք Ձեզ չպատկանող հողերը, ապա կընդգրկվեք Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի խմբի մեջ: Մենք ոչ ոքի նկատմամբ […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Դեկտեմբերի 4-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչին։ Նախարար Նալբանդյանը և Իվիցա Դաչիչն անդրադարձան ԵԱՀԿ-ում սերբական նախագահության ընթացքին, կազմակերպության օրակարգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին: Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-սերբական օրակարգի հարցեր: Երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Սերբիայի համատեղ ջանքերն՝ ուղղված […]

Վերականգնվել է Վարշավա-Երևան-Վարշավա ուղիղ չվերթը

2016 թվականի հունվարի 2-ից վերականգնվել է Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղղիղ չվերթների իրականացումը լեհական LOT ավիաընկերության կողմից: Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման , այլ մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և […]

Տուժածներն այսօր դուրս կգրվեն հիվանդանոցից

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյքում Վանաձորի ԲԿ տեղափոխված ուղևորների վիճակը միջին ծանրության է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի հերթապահ աշխատակիցը: «Տուժածների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Նրանք ստացիոնար բուժում չեն ստանալու և այսօր իսկ ևեթ դուրս են գրվելու հիվանդանոցից»,- ասաց հիվանդանոցի աշխատակցուհին: ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ տուժած ուղևորներից երկուսը Ռումինիայի, […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հնարավոր է դեկտեմբերի վերջին հանդիպեն․ Ուորլիք

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն այս ամսվա վերջին։ դեկտեմբերի վերջին: Նման գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում: «Մենք այս ամսվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթնաժողովի կազմակերպման ճանապարհին ենք»,- գրել է Ուորլիքը:

Սեֆիլյանը` Շարմազանովին, Աշոտյանին. no comment /վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը չցանկացավ արձագանքել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը, թե «այդ հանրահավաքին ավելի քիչ մարդ կար, քան միջին վիճակագրական հայկական հարսանիքին. մի հարսանիքին ավելի շատ մարդ է գալիս, քան ՀԱԿ-ի հանրահավաքին: «Ժպիտի Գարիկն» այդ հարսանիքների ժամանակ ավելի շատ հաջողություններ ունի, քան իրենք իրենց հանրահավաքում»: «Չեմ պատրաստվում մեկնաբանել նմանատիպ կարծիքները»: Ինչ […]

«Ինչ ուզենք` կանենք». Սեֆիլյանը բացում է փակագծերը /վիդեո/

Եթե դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին հաստատվի, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են, փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կփակի մայրաքաղաքի փողոցներն ու անհնազանդության ակցիաներ կանցկացնի պետական կառույցների շենքերի դիմաց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազատության հրապարակում հայտարարել է. «Ընդդիմության միասնական շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը: «Բայց մենք համոզված ենք, որ չեղարկում է լինելու: Քաղաքացիներին, որոնք […]

Սա Աստվածաշունչ չէ, որ կատարյալ լիներ. Լևոն Մարտիրոսյան

««Ոչ»-ի ճամբարը որքան էլ ակտիվ էր և քարոզարշավի ընթացքում փորձում է իր ասելիքը տեղ հասցնել, չկարողացավ ներկայացնել»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: «Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը, եթե իդեալական չէ, ապա  այն շատ լավն է, որպես մասագիտական փաստաթուղթ, այն շատ ժողովրդավար ու անաչառ է։ Սա Աստվածաշունչ չէ, որ կատարյալ լիներ: Այլ […]

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին միկրոավտոբուսն ընկել է ձորը. ուղևորների վիճակը ծանր է

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ  Վանաձոր-Ալավերդի ավտոճանպարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Մերսեդես Վիտո» միկրոավտոբուսը (երթուղի` Թբիլիսի-Երևան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, սահել մոտակա ձորակը և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևորներից 3-ը` 1959 թ. […]

Օբաման եւ Քերրին՝ թոշակի անցնելուց հետո /վիդեո/

RT հեռուստաընկերությունը տեսանյութ է նկարահանել, որում ներկայացվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Պետդեպի գլխավոր քարտուղար Ջոն Քերրին՝ թոշակի տարիքում։ Իրադարձությունները տեղի են ունենում 2035 թվականին։ Արդեն նախկին նախագահն ու պետքարտուղարը քաղաքից ու քաղաքակրթությունից հետո՝ գարեջուր են խմում եւ խոսում մեծ քաղաքականության մասին։ Տեսանյութի հեղինակները դրանով ցանկացել են ասել, որ իշխանությունը հավերժ չէ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ