25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվրոպական դատարանում Դուք եղել եք իշխանության ապօրինի փաստաբանը. Փոստանջյանը` Թաթոյանին

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումների քննարկման գործընթացը: Օգտվելով հարցի իրավունքից՝ Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Արման Թաթոյանին, արդյո՞ք Թաթոյանին մտահոգել է այն հարցը, որ մեր երկրում «քաղաքական հայացքների համար մարդիկ հալածվում են»:

Արման Թաթոյանն արձագանքեց. «Անշուշտ, ինձ հետաքրքրում է ցանկացած բան, որ կատարվում է մեր երկրում: Բայց ես այժմ իրավաբանորեն, գրագետ կերպով չեմ կարող պատասխան տալ այս հարցին»: Կրքերն աստիճանաբար թեժացան: Զարուհի Փոստանջյանը նշեց, թե Թաթոյանը խուսափում է կարծիք արտահայտելուց և հարցին ռեալ պատասխան տալուց:

«Դուք նպաստել եք նրան, որ մարդու իրավունքները խախտվեն մեր երկրում: Քաղաքական հայացքների համար մարդիկ ազատազրկված են, բանտում են: Եվրոպական դատարանում Դուք եղել եք իշխանության ապօրինի փաստաբանը», – դիմելով Արման Թաթոյանին՝ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ