07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Անցկացվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմի խորհրդակցություն

Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երեկ՝  փետրվարի 11-ին մասնակցել է ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարական կազմի խորհրդակցությանը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև ՊՆ կենտրոնական ապարատի և բանակային զորամիավորումների հրամկազմը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, նոր ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ:

Ներկայացվել են առաջնագծում և զորքերի մշտական տեղակայման վայրերում զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ուսումնական տարվա նախապատրաստական փուլի աշխատանքների առանցքային հարցերը, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ