Զարուհուն հավատացողները հիասթափություն կապրեն

Պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում Տիգրան Ուրիխանյանը մտահոգություն հայտնեց, որ եթե Զարուհի Փոստանջյանը դառնա ՄԻՊ, ապա նրան հավատացող ու վստահող զանգվածները, փաստորեն, հիասթափություն են ապրելու՝ կորցնելով իրենց լիդերին: Անդրադառնալով այս խնդրին՝ Փոստանջյանը նշեց.
Պետք է ասեմ, որ ես խորհրդակցությունից չեմ խուսափում երբեք: Այդ մասին կարող ենք խոսել, քննարկումներ անել: ««Ժառանգությունը» մեր նորանկախ պատմության մեջ իր ուրույն տեղն ունի, իսկ եթե ես այդ կուսակցության մեջ գործունեություն չծավալեմ, դա չի նշանակում, որ «Ժառանգությունն» այլևս գոյություն չի ունենալու: Ես այս գործընթացի մեջ եմ, քանի որ ուզում եմ պաշտպանել հասարակության շահը: Իսկ դա միշտ մեր առաջին խնդիրն է եղել»:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ շատ կուզենար, որ օմբուդսմենը դառնա հենց Փոստանջյանը, ուստի կողմ է քվեարկելու: ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը նշեց, որ Փոստանջյանի օգտին կքվեարկի, բայց նշեց, որ համաձայն չէ Փոստանջյանի այն պնդմանը, թե Սահմանադրության փոփոխված տարբերակը շինծու է կամ «չակերտավոր Սահմանադրություն»՝ փաստելով, որ հենց սահմանադրական փոփոխությունների շնորհիվ է, որ Փոստանջյանը առաջադրվել է որպես ՄԻՊ թեկնածու:
Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Զարուհի Փոսռտանջյանը նշեց, որ յուրաքանչյուր փաստաթուղթ, հայեցակարգ պետք է կիրառվի պրատկտիկորեն: «Յուրաքանչյուր հայեցակարգ մենք պետք է ընդունենք, իրականացնել օրենքին համապատասխան: Մեր մշակույթի մեջ դա պետք է մտցնենք: Եթե հարկ լինի, կանենք քննարկումներ, կկարգավորենք առաջացած խնդիրները»: