24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 13, 2022

Իրանը պատրաստ է՝ օգնելու Երևանին և Բաքվին

Իրանական կողմը պատրաստ է ցանկացած օգնություն ցույց տալու Ադրբեջանին ու Հայաստանին՝ պետական սահմանին առկա լարվածությունը հանգուցալուծելու համար։ Այս մասին հայտարարել են Իրանի ԱԳ նախարարությունից։ Իրանի ԱԳ նախարարությունը նաեւ հայտարարել է, որ անթույլատրելի է Իրանի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որեւէ փոփոխություն։ Թեհրանը, ըստ իրանական ԱԳ նախարարության խոսնակ Նազեր Քյանանիի, ուշի ուշով հետեւում է իրավիճակի […]

Խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:  Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:

Ընդդիմադիրները վերադարձել են ԱԺ. խորհրդարան կգա Նիկոլ Փաշինյանը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Մինչ նիստի մեկնարկը, ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց գիշերը հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։ Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձել են Ազգային ժողով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ժամը 11։00-ին Ազգային ժողով կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել /Տեսանյութ/

Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։

Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհը կարող է վտանգավոր լինել

Սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ի, ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել […]

Որոշվել է ՀՀ նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ […]

Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Վալերի Բուայե

Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն։ «2020 թվականի սցենարը կրկնվում է։ Այս գիշեր Սյունիքում և այլ վայրերում ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի կողմից այս հարձակումը հաստատվի, ապա կպահանջվի միասնական և անհապաղ միջազգային արձագանք»,-գրել է Բուայեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված