22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 13, 2022

Կհեռացնե՞նք ներքին թշնամուն, ուրեմն, կկարողանանք ետ շպրտել արտաքին թշնամուն. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « Ադրբեջանը իր ուզածն անում է, ուժի գործադրմամբ, առաջ է գալիս, գրավում առավել հարմար դիրքեր, հարվածի տակ պահելով ՀՀ սուվերեն տարածքը, բնակավայրեր, գյուղեր , քաղաքներ, ճանապարհներ․․․Ու, կրկին՝ զոհեր, զոհեր, անմեղ ու սուրբ զոհեր․․.   Եւ այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ներսի թշնամուն չենք […]

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ (Տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: «Ադրբեջանական լայնածավալ  […]

«Ուսապարկերն այդպես էլ չեն ընկալում Ադրբեջանին որպես թշնամի, նրանց համար թշնամին հայրենասեր հայ մարդն է»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանք փոխանակ առանց այդ էլ ծաղրի վերածված ԱԺ նիստը նվիրեին Ադրբեջանի դեմ ելույթներին, աշխարհին ճշմարտությունը հասցնելու հնարավորություններին, երկրի շահը սպասարկելուն, քարոզչական պատերազմում Ադրբեջանին հակադարձելուն, այս ուսապարկերը կրկին սևեռվել են ընդդիմության վրա:   Նրանք այդպես էլ չեն ընկալում Ադրբեջանին որպես թշնամի, նրանց համար թշնամին հայրենասեր հայ մարդն […]

Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել Զինված ուժերի շուրջ. ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկումների արդյունքում 65 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը:  «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, […]

«Մենք պատրաստ ենք համախմբվել Պետականության ու Ազգի շուրջ, բայց Պետականություն քանդողների հետ՝ ոչ»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետությունն աղետի հասցրած ու պարտության պատճառ հանդիսացող ուժի հետ ի՞նչ միասնություն։ Մենք պատրաստ ենք համախմբվել Պետականության ու Ազգի շուրջ, բայց Պետականություն քանդողների հետ՝ ոչ»։

«Չի բացառվում, որ Ադրբեջանն իր ամենաթիրախային հարվածը դեռ չի հասցրել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չի բացառվում, որ Ադրբեջանն իր ամենաթիրախային հարվածը դեռ չի հասցրել։   Անկախ այն հանգամանքից, որ գրոհների աշխարհագրությունը բավականին լայն է, դեռ պարզ չի, թե որն է լինելու Ադրբեջանի հիմնական ուղղությունը։ Իհարկե, որոշակի տարբերակներ, սցենարներ ուրվագծվում են, սակայն ամբողջությամբ դեռ պարզ չի, թե գլխավոր […]

Քանի դեռ իշխանության ղեկին անկարող, վախկոտ վարչախումբն է, հետևանքներն այսպիսին են լինելու. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրման հետ կապված NEWS.am-ը դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու համար: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում ասվում է. «Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդ` նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի