29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ (Տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

«Ադրբեջանական լայնածավալ  ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49, արդեն հրապարակվել է հանրապետության վարչապետի կողմից։ Տվյալների լիարժեք ճշտումներից հետո պաշտպանության նախարարությունը  լրացուցիչ տեղեկություններ կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին:

Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան: Պաշտպանության նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ։ Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով», – նշված է հայտարարությունում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ