25 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 13, 2022

Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»

9.thumb

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք մինչ այս Հայաստանի երկնքով էին իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ավիահաղորդակցությունը, այսօրվանից սկսել են բոլոր թռիչքները կատարել Իրանի տարածքով, գրել է «Հետք»-ը։ Մինչեւ սեպտեմբերի 12-ը ներառյալ Հայաստանի օդային տարածքով են իրականացվել «AZAL»-ի Բաքու-Նախիջեւան-Բաքու 3 չվերթեր՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան։  Այդ թռիչքները վերսկսվել էին 2021-ի հոկտեմբերից, իսկ […]

ԵԿՄ-ում հայտարարվել է Համար 1. Սասուն Միքայելյան

untitled_5.thumb

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարությամբ է հանդես եկել։ «Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներով, ականանետեր և ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձևավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում […]

Այսօրվա իրավիճակը, ցավոք, կանխատեսելի էր. կարո՞ղ էինք խուսափել սրանից՝ իհա՛րկե. Արթուր Վանեցյան

203606139_3671912492914631_1826185893983322693_n.thumb

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր մենք բոլորս հերթական անգամ հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Բոլորիս մտքերը սահմանին կանգնած մեր տղաների հետ են, ովքեր անձնվիրաբար իրականացնում են հայրենիքի պաշտպանության իրենց սուրբ առաքելությունը: Խոնարհումս՝ մեր ընկած զինվորների հիշատակին, համբերություն նրանց ընտանիքներին ու հարազատներին, ապաքինում բոլոր […]

Վարդենիսում զոհվածի հայրը ինքնասպան է եղել

image_750x_61ffc7814da6b

«Հրապարակի» տեղեկություններով քիչ առաջ Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել: Կապվեցինք վերջինիս ազգականի` Արտյոմի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից 13-ը գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում էր սանձազերծել ՀՀ մի շարք տարածքների ուղղությամբ, այդ թվում` Վարդենիսի: Այստեղ մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

logo-1

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝  ՀՀ սահմանների տարբեր հատվածներում հակառակորդի  կողմից ռազմական գործողությունները. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը:

ՀՀ Ազգային Ժողովի հայտարարության տեքստի «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած կետերը

untitled_18.thumb

• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են: • Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունն ուժի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, ավելին՝ անպատիժ մնալով ՀՀ սուվերեն տարածքի վրա նախորդ ոտնձգություններից հետո՝ արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Այս […]

«ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին». Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը

16630697856926.thumb

Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նիստի ժամանակ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ ՄԽ անդամներին է ներկայացրել տեղեկատվություն այն մասին, որ սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից հետո Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի