29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհը կարող է վտանգավոր լինել

download (2)

Սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ի, ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:
Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:
Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», – ասված է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ