24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2020

Կապիտուլյացիայի ենթակելու հայրենիք չունենք

Պետք է փոխել ռազմաքաղաքական ղեկավարությանը, միայն այդ պարագայում կփոխվի պատերազմի ընթացքը։Հաղթանակած նախագահներ համախմբեք հայ ժողովրդին, տեր կանգնեք Արցախ աշխարհին,Ձեր փորձի ,անձնական կապերի ու գիտելիքների կարիքն ունի հայ ժողովուրդը։   Ձեր հրապարակային խոսքից հետո կփոխվի պատերազմի ընթացքը։Այս անգամ ևս տեր կանգնեք հայրենիքին։ Մենք կապիտուլյացիայի ենթակելու հայրենիք չունենք։   Վիգեն Սարգսյան

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1600 դեպք, մահերի թիվն ավելացել է 34-ով

Հոկտեմբերի 27-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80 410 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1600-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 51 814 (+652) մարդ, այս պահին բուժվում է 27 027-ը (+914): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1569 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1222-ը (+26), իսկ այլ պատճառներով՝ 347-ը (+8): Մեկ օրում մահացել է 34 […]

Խելքի աշեցեք

Հայերը մոլորակի տարբեր կետերից գալիս են պատերազմին մասնակցելու. փոխանակ դրանից խոսենք՝ դա մի կողմ թողած՝ մի զինապարտի խուսափելուց ենք խոսում: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Չհուսահատվե’ք, ժողովուրդ ջան»,-հավելել է նա:  

ԱԺ նիստը քվորում ապահովելու անհաջող փորձերից հետո հետաձգվեց 20 րոպեով

Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստը 20 րոպեով հետաձգվել է այն պատճառով, որ ոչ մի կերպ չի հաջողվել քվորում ապահովել։ Քվորում ապահովելու երկու անհաջող փորձից հետո, հայտարարվեց 20 րոպեանոց ընդմիջում։  

Ջալալ Հարությունյանի վիրավորումը ծանր չէ

Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ «Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։ Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։  Ստեղծված պատերազմական […]

Դպրոցական արձակուրդները երկարաձգվում են

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ […]

ԱԺ-ն նիստ է հրավիրել։ Օրակարգում 9 հարց է /Ուղիղ/

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, գումարում է իր հերթական քառօրյան, որի օրակարգում ընդգրկված է 9 հարց: Օրակարգում ընդգրկված են հետեւյալը հարցեր. «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում […]

Մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը. սրա՞նք ես փոխզիջելու. «Իմ քայլի» նախկին պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն արձագանքել է վարչապետ Փաշինյանի վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերին՝ նշելով. «Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցավոտ:  Եթե պատերազմը հենց սենց ու հենց էսօր ավարտվում ա (ինչին անհնար ա հավատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թե՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու:  […]

Ջալալ Հարությունյանը վիրավոր է. ԱՀ նախագահը նրան փոխարինող է նշանակել /տեսանյութ/

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ԱՀ նախագահը։ Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը։ Նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի