26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը. սրա՞նք ես փոխզիջելու. «Իմ քայլի» նախկին պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն արձագանքել է վարչապետ Փաշինյանի վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերին՝ նշելով.

«Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցավոտ:  Եթե պատերազմը հենց սենց ու հենց էսօր ավարտվում ա (ինչին անհնար ա հավատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թե՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու: 

Նախ` ինչի՞ դիմաց: Կարգավիճակի՞: Դրան թուրքերը սկի պատերազմից առաջ չէին համաձայնվում, չնայած «ֆոնդ»-ումդ 7 շրջան էր ու տարիների ամրացրած պաշտպանական գիծ, հիմա էդ ո՞նց պիտի համաձայնվեն, երբ Գորիս-Ստեփանակերտը ուղիղ նշանառության տակ ա արդեն գրեթե: Իսկ եթե պիտի ոչ թե թուրքը, այլ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը ճանաչի, ապա ո՞րն ա ըտեղ փոխզիջումը, առանց որևէ զիջման էլ հանուն Արցախի բնակչության փրկության կարան ճանաչեն պրծնեն: 

Հետո, քարտեզին նայե՞լ ես, նայելո՞վ ես ասում փոխզիջում: Բա դրանք տալուց հետո, եթե անգամ կարգավիճակը ապահովես, երկարաժամկետ կտրվածքով Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Շուշիի ու Ստեփանակերտի անվտանգությունը ո՞նց ես ապահովելու: Էդ մարդիկ ո՞նց են գիշերը գլուխները բարձին դնելու, ո՞նց են հող մշակելու, տուն կառուցելու, երեխա ունենալու, բիզնես հիմնելու, ապագայի պլաններ կազմելու: Բա Սյունիքո՞ւմ, Գեղարքունիքո՞ւմ, Վայոց Ձորո՞ւմ, Արարատո՞ւմ, Երևանո՞ւմ ի վերջո: 

Ի՞նչ ես բանակցելու, ո՞ւմ հետ ես բանակցելու: Երկընտրանքը ցավոք սրտի շատ ակնհայտ ա: Կա՛մ պահում ենք, միացնում ենք մեզ ու ասում ենք կրկին փորձիր, կա՛մ չենք կարողանում, տալիս ենք ամբողջը ու կապիտալացվում: Էս ա: Խաղաղության համաձայնագիրն ու Նոբելյան մրցանակը մոռացի, մեկընդմիշտ էդ վարդագույն ակնոցները հանի՛, վանի՛ քեզանից: Դրանք արդեն կործանարար են ազգի համար: 

Սա արցախա-ադրբեջանական կոնֆլիկտ չի, որ թեկուզ տեսական հնարավորություն պահպանվի երկու (կամ ասել քեզ` երեք) ժողովուրդների միջև խաղաղության հաստատման: Էրդողանը եկել-հասել ա, հազարներով վարձկան ա բերել, գեներալ, ինքնաթիռ ու սուպերժամանակակից կործանիչներ ա տրամադրել, քաղաքական օրակարգի թիվ մեկ թեմա սարքել, որ մի քանի շրջան վերցնի ու խաղաղություն հաստատի՞ Հայաստանի հետ: Լո՞ւրջ: Շատ կուզենայի հավատալ, բայց չի կպնում, բանականությունս սկսում ա հայհոյել ինձ:

Հա՛մ ասում ես կյանքի գնով էլ լինի, դիրքը պետք ա պահեք, հա՛մ ասում ես ցավոտ փոխզիջումների ենք պատրաստ: Դե գնա խրամատում կանգնածին ասա, որ իրա կյանքով պահած դիրքը ու տարածքը փոխզիջման ենթակա են, տես քանի՞ հոգի կպահի: 
Խնդրում եմ, պահանջում եմ, հանի՛ էդ հիմար ուղերձները շրջանառությունից: Այլևս մի՛ գործածի դրանք ո՛չ քո ժողովրդի հետ խոսելիս, ո՛չ էլ առավել ևս թշնամու ու միջազգային հանրություն կոչվածի:

Վերջինները խորապես թքած ունեն դրա վրա, թշնամին պատրաստ ա քո ամբողջական կապիտուլյացիային ու վերջ, իսկ քո ժողովրդին էլ էդ երկակի խաղը միայն կոտրելու ու հուսլքելու ա, ուրիշ ոչինչ:

Եթե հայրենական, մինչև վերջ կանգնելու պատերազմ ա, ուրեմն ուղերձը պետք ա լինի շատ հստակ` մինչև վերջ կանգնել ու հաղթել: Փոխզիջում աղերսելը թույլի, հոգու խորքում, պարտվածի, հանձնվածի հոգեբանություն ա, որից պետք ա հրաժարվել, եթե ուզում ենք էս հողի վրա շարունակել ապրել: 

Չէի գրի, եթե լռության կոնսենսուսն էդքան հանկարծակի ու ամբռնազբոսիկ կերպով չխաթարվեր: Էսքանը»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ