26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2020

Եթե վայրկյան անգամ տատանվեք, տարակուսեք, չհասկանաք, թե ինչ է կատարվում անմիջապես միացրեք այս տեսանյութը. Աննա Հակոբյան

Եթե վայրկյան անգամ տատանվեք, տարակուսեք, չհասկանաք, թե ինչ է կատարվում անմիջապես միացրեք այս տեսանյութը և բառ առ բառ կլանեք, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Իսկ որպեսզի առհասարակ կասկածի րոպեներ չունենաք՝ ուղղակի օրը սկսեք այս տեսանյութով։ Ու այդպես ամեն օր, այնքան, որքան դրա կարիքը կլինի», – նշել է նա:

Արցախի ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 43 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Այվազյան Արամ Նվերի, ծնվ. 1997թ. Սաղաթելյան Արտյոմ Համլետի, ծնվ. 2001թ. Գևորգյան Դավիթ Արսենի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Գագիկ Վարուժանի, ծնվ. 2000թ. Շաշիկյան Տիգրան Հապետնակի, ծնվ. 2000թ. Ավդալյան Լևոն Ռոբերտի, ծնվ. 1995թ. Սահակյան Սևակ Հենրիկի, ծնվ. 2001թ. Խանումյան Արամ Գերասիմի, ծնվ. 2000թ. Հակոբյան Լևոն Արտյոմի, ծնվ. 2000թ. Զաքարյան Հրաչիկ Ռուբիկի, […]

ՔՊ վարչության անդամները կառավարությունում են

Այս պահին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը փակ է, սակայն հայտնի է, որ քննարկվում է Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները, որից հետո ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարեցին, որ դեմ են տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւին եւ որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի։ Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է […]

Նահանջը պարտություն չէ… Արծրուն Հովհաննիսյան

Նահանջը պարտություն չէ, 1918 ին էլ կար նահանջ, 1941թ. Էլ կար նահանջ, 1992թ. Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Երևանում նոր հիվանդանոց կկառուցվի. կիրականացվի շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով մոտ 450 աշխատատեղ. Վահան Խաչատրյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը հողամասային նպատակային նշանակությունն այլ կատեգորիայի փոխելու մասին մի քանի առաջարկ ներկայացրեց, որոնք ավագանու կողմից ընդունվեցին միաձայն: Նախագծով առաջարկվում էր Հրաչյա Ներսիսյան 10 հասցեում գտնվող 8744, 9 ք/մ հողամասի նպատակային նշանակությունն արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի: […]

Արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում էն պահին, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը հայրենիքի. Ադեկվադների ուղերձը առաջնագծից /տեսանյութ/

Արթուր Դանիելյանի և Կոնստանտին Տեր-Նակալյանի ուղերձը ռազմաճակատից․արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը հայրենիքին։ «Ադեկվադ» միաբանություն կուսակցության անդամներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը ռազմաճակատից հանդես են եկել ուղերձով։ «Արի կանգնի իմ կողքին։ Հաղթանակը վրա է հասնում էն պահին, երբ հայ զինվորը պատրաստ է նվիրաբերել իր կյանքը […]

«Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ դեմ է զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն։ «Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ԴԵՄ ԵՄ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի և ՉԵՄ ԼԻԱԶՈՐՈՒՄ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ անձի կնքել նման գործարք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ բանակցելիս հիշել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջերին: Զորակցում եմ վարչապետին հայ […]

Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից. 168․am /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝  Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու քիչ առաջ Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ  հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։ Փորձեցինք լուրը ճշտել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի