19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2020

Օգտվելով ստեղծված ծանր վիճակից, փորձ է արվում փրկության անվան տակ մեզ պարտադրել այսպես կոչված լավրովյան «խաղաղության» ծրագիրը` պարտության ու անպատվության դիմաց

Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեզ պարտադրված ներկայիս պատերազմով որոշվում է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության գոյության հարցը, քանի որ թշնամին հետապնդում է Հայաստանը ոչնչացնելու ուղիղ նպատակ։ Մեր ժողովուրդը և նրա բանակը պատերազմի առաջին իսկ օրվանից խորությամբ գիտակցել են այս սարդարապատային իրողությունը և մաքառում են հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի […]

Մի քանի զանգ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կունենա միջազգային հեռախոսազանգեր։ «Հնարավոր է, որ օրվա երկրորդ կեսին նախագահը ունենա միջազգային հեռախոսազանգեր։ Դրանց մասին կտեղեկացնենք հավելյալ»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու և գործընթացը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհին տեղափոխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ «Ընդհանուր […]

Երկու զինվորականներ «Ազգային հերոս» բարձրագույն կոչման կարժանանան․ Նիկոլ Փաշինյան

Երկու զինվորականներ «Ազգային հերոս» բարձրագույն կոչման կարժանանան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում։ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման»,- գրել է վարչապետը։ Նա նաև […]

Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում։ Հակառակորդը մեծ կորուստներ ունի և նահանջում է․ ՊՆ խոսնակ

Հակառակորդը մեծ կորուստներ ունի և նահանջում է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»,- գրել է նա։

Դուք, հայ մայրեր, սրբեցէք ձեր արցունքները, որովհետեւ գիտեմ որ դուք աւելի ուժեղ էք քան մահն ու թշնամին

Աստուածատուր ձեր ներկայութիւնն է որ գոյութիւն է տուել մեր ազգին այս աշխարհում, մեր հազարամեայ գոյութեան եւ ուժի մշտադալար աղբիւրը եղել էք դուք։ Չկայ աշխարհի վրայ որեւէ մեծ սէր, քան այն ինչ ունէք ձեր որդիների եւ դուստրերի հանդէպ։ Չկայ աւելի մեծ նուիրում, քան ինչ ցանել էք նրանց կրթութեան ու դաստիարակութեան մէջ։ Չկայ աւելի մեծ կրակ որ […]

Երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային, պետք է կասեցնեն հետագա մատակարարումները. Նիկոլ Փաշինյան

Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել: Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է […]

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 19-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի