22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2020

Զոհվել է Հայաստանի երիտասարդների հավաքականի ձյուդոիստ Գոռ Սարգսյանը

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Արցախյան ռազմաճակատում քաջաբար զոհվել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը: «Ձյուդոյի ֆեդերացիան խորապես ցավակցում է Գոռ Սարգսյանի ընտանիքին և հարազատներին, մաղթում համբերություն։ Հանգչիր խաղաղությամբ հերոս», – ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. Ստեփանյան

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար», – գրել է Ստեփանյանը:

Գերխնդիրը․ Հրապարակ

Մարդիկ ինքնակազմակերպվում են՝ ով ինչով կարող է, օգնում է ճակատին։ Տպավորություն է, որ ֆիդայական կռիվների ժամանակներն են հետ եկել։ Անգամ զենք կրելու անընդունակ մարդիկ հավաքվում, մեկնում են ռազմի դաշտ։ Բայց սա 19-րդ դարը չէ, ոչ էլ 20-րդը՝ հայրենական պատերազմների ժամանակներն անցել են, որովհետեւ միայն 1914 կամ 1941 թվականին էր հնարավոր եղանով ու բահով, առավելագույնը՝ կալաշնիկով […]

Հավայի պաթոսն ու ինֆորմացիոն հոսքերի սխալ կառավարումը կարող են բերել խուճապային տրամադրությունների աճի

Ինչը անհապաղ պետք ա անել, իմ կարծիքով, հիմա․ Անջատել արխային վիճակը ցանցում ու ցանցից դուրս։ Ամասիայից մինչև Ագարակ բոլորը պետք է հասկանան, որ սա Հայրենական պատերազմ ա՝ պատերազմի հետ եկող բոլոր խնդիրներով։ Հավայի պաթոսն ու ինֆորմացիոն հոսքերի սխալ կառավարումը կարող են բերել խուճապային տրամադրությունների աճի ու ինֆորմացիայի որոնմանը չճշտված կամ թշնամական աղբյուրներից։ Եվրոպացիք, որ իմանան՝ […]

Թուրքական ապրանքների արգելքը ժամանակավոր կլինի․ Ժողովուրդ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավոր է արգելվելու Հայաստանի Հանրապետությունում՝ նախնական վեց ամիս ժամկետով: Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 31-ին: Օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս արգելքը տարածվելու է վերջնական սպառման ապրանքների, այսինքն՝ պատրաստի արտադրանքի վրա, որն էլ գնում է վերջնական սպառման: ՀՀ փոխվարչապետը […]

ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Էդուարդ Շարմազանով

Երեկ երկրում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ինտենսիվ քննարկումների օր էր։ Նախ, վարչապետի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որից հետո մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ Հանրապետականը, փակ քննարկման ձևաչափով հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց 168․am-ին հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։ Նրան ուղղեցինք ընդամնեը մեկ հարց․ -Ո՞րն է Ձեր կուսակցության […]

Արցունքը խեղդում էր ինձ, կոկորդիս էր կանգնել, բայց լայն ժպտում էի, որ հանկարծ Դավիթս չվիրավորվի․ Առավոտ

Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Բասեն գյուղի 21-ամյա բնակիչ Դավիթ Ղազարյանը, որը լողորդ ու բռնցաքամարտիկ էր։ Նա մեկ տարի առաջ էր վերադարձել բանակից։ Նրանք երկու եղբայրներ են, եղբայրը ևս ռազմի դաշտում է։ Բասենի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանը Դավիթին բնութագրում է որպես քաղաքակիրթ, լուսավոր, գեղեցիկ, ժպտերես։ Ըստ տնօրենի, […]

Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբեր․ փորձագետ

Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբերի «քնած» բջիջներ, որոնք վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն էին դրսևորում՝ փորձելով խժդժություններ հրահրել։ Հիմնականում Ատրպատականի գյուղական վայրերից քաղաքներում հայտնված և գրագիտության առանձնապես բարձր մակարդակ չունեցող իրանցի թյուրքախոս երիտասարդները տարիներ շարունակ հավաքագրվել և պանթյուրքականության ախտով ուղեղի լվացման են ենթարկվել Բաքվում և Անկարայում […]

Հարկային արտոնություն կսահմանվի․ Հրապարակ

Կառավարությունը նախօրեին որոշում է ընդունել, իսկ երեկ արդեն ԱԺ է ներկայացրել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսում է ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են պաշտպանության, արտակարգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի