12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հարկային արտոնություն կսահմանվի․ Հրապարակ

Կառավարությունը նախօրեին որոշում է ընդունել, իսկ երեկ արդեն ԱԺ է ներկայացրել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսում է ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ (կամ) առողջապահության նախարարություններին։

Նախագիծն ուղղված է ռազմական դրության ժամանակահատվածում պետությանն անհատույց (նվիրատվությամբ) ապրանքներ մատակարարող անձանց համար առկա խոչընդոտների վերացմանը: Ավելին, այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ