19 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 19, 2020

Եթե հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ

656b5e94cab3723b6de12c716bb09a54_M (1)

Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Փարիզի քաղաքապետը պատասխանել է հարցին, թե ինչպես է գնահատում 22 պատգամավորներից բաղկացած խմբի կողմից Ֆրանսիայի խորհրդարանին ուղղված՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին դիմումը: «Ես, բնականաբար, հասկանում եմ […]

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Երևանում Հունաստանի ԱԳ նախարարի հնչեցրած հայտարարություններին

Turkia-AGN (1)

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է նախօրեին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Աքսոյը նշել է, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Հունաստանի արգործնախարարի՝ Թուրքիայի վերաբերյալ հնչեցրած խոսքերը և «պնդումները» նոր ապացույցն են այն բանի, որ […]

«Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը». Արայիկ Հարությունյան

121653520_670708827191079_4681233042402740855_n

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը: Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված […]

«Ես կամավորագրվում եմ…»․ Սրբուհի Գրիգորյան

1fe68e50434d250817039055a6f59a23_M

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ… Արդեն ժամանակն է: Քիչ առաջ կապվեցի պատասխանատուների հետ: Վաղը կլինեմ մեր զինկոմիսարիատում: Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը… Ես կամավորագրվում եմ… Պատերազմը կարճացնում են Զինվորները… Սիրում եմ բոլորիդ, […]

«Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին»

timthumb

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին»։

Հունաստանի հայերը փակել են հույն-թուրքական անցակետը

ab1b4c4ba0c81e6e7ed72d31945cd66b_M

Հունաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողությունների: Նրանք հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան Ալեքսանդրուպոլիս քաղաքի կենտրոնից ավտոշարասյունով շարժվել են հույն-թուրքական անցակետ, հետո քայլերթով փակել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայերն ու նրանց աջակցող օտարազգիները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված