22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 19, 2020

«Հաղթելու ենք, դուք միայն սպասեք դրանից հետո ձեր վիճակին, սուս սպասեք, տականքներ»․ Քրիստինե Պողոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչ մի քաղաքական գրառում չեմ արել այս 20 օրվա ընթացքում և չեմ անելու, #Հաղթելուենք, դուք միայն սպասեք դրանից հետո ձեր վիճակին, սուս սպասեք, տականքներ։ Փառք հայոց բանակին Փառք մեր արծիվներին»:

«Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած». Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին

ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին և նշել, որ նրանք լավ մարդիկ են և լավ գործարարներ: «Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ նրանց ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ով

Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 65 460 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 766-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 48 208 (+104) մարդ, այս պահին բուժվում է 15 845-ը (+652): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1407 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1091-ի (+10), իսկ այլ պատճառներով՝ 316 (+0): Մեկ օրում մահացել է 10 մարդ:

Արյունաբանական կենտրոնին կրկին արյուն է պետք. հայտարարություն

?Հարգելի հայրենակիցներ, անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով: ⏰Ժամը՝ 09:00-13:00-ը: ☎️Դոնորական բաժանմունք՝ 010-28-38-23 և 010-28-38-11 Օգնեք հաղթել:

«Նախկինում այդ զգուշացումները տարիներ առաջ էինք անում, բայց հիմա ժամանակն արագացել է». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հին գրածներն էի կարդում. ֆեյսբուքյան գրառումներից, քննարկումներից մինչև փակ տեղեկանքներ։ Կարդում և ուզում գոռալ. «Բա որ ասում էինք…»։ Այսօր էլ նույնն է։ Տեսնում ես ռիսկը, վտանգը, միտումը։ Գնահատում ես։ Հասկանում ես հետևանքները։ Զգուշացնում ես։ Լուծումներ առաջարկում։ Նախկինում այդ զգուշացումները տարիներ առաջ էինք անում։ Բայց հիմա ժամանակն […]

«Դուք էդ աստիճանի միամիտ եք, որ չեք գիտակցո՞ւմ ձեր քայլի ծայր աստիճան ստորությունը և հասարակությունում երկպառակություն մտցնելը»

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն սպանեցիք–թողեցիք էլի… (հատկապես իշխող խմբակի անդամները) «Սիրտս լավ ա բան ա վկայում», «Սպասեք լավ խաբարի», «Ուժեղ բան ենք արել/անում/անելու»։ Արդեն զզվելի եք, երբ դուք տենց բաներ եք գրում–ջնջում, տղերքը էն տեղ սխրանքներ են անում, հողը պաշտպանում։ Չեմ հասկանում՝ յուրաքանչյուրդ չե՞ք կարողանում սեփական մի բերանը […]

«ՀՀ–ն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը»․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ: Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ […]

Հրիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները. ԱԻՊԾ

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։  

«Կարծում եմ, որ այս դժվարին պատերազմում Ղարաբաղն ամեն դեպքում կհաղթի». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին. Հարց- Սկսենք հումանիտար զինադադարից: Ավելի քան մեկ շաբաթ է անցել Մոսկվայի բանակցություններից: Կարո՞ղ ենք ասել, որ այդ նախաձեռնությունը ձախողվել է: – Նախաձեռնությունը, որի շուրջ համաձայնեցում էր եղել արտաքին գործերի նախարարների (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի – «Կոմերսանտ») միջև, շատ կարևոր է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի