19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած». Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին

ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին և նշել, որ նրանք լավ մարդիկ են և լավ գործարարներ:

«Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ նրանց ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Թրամփը:

Նախագահը նաև ընդգծել է, որ աշխատանք է տարվում հայերի ուղղությամբ, սակայն չի հստակեցրել ասելիքը:

Քարոզարշավային կարճ այցի ընթացքում Թրամփին Լոս Անջելեսում ևս դիմավորել են բազմաթիվ հայեր, որոնք Հայաստանի և Արցախի դրոշները վեր պարզած խաղաղ ակցիա են իրականացրել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի՝ կոչեր հնչեցնելով, «Հայաստանը Թրամփի կարիքն ունի» վանկարկումներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ