25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 1, 2020

Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ-ում կրակի դադարեցման վերաբերյալ կոչերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կոչեր անելու համար և դա «անթույլատրելի քայլ» է որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից կազմված Մինսկի խումբն արդեն 30 տարի չի կարողանում լուծել ղարաբաղյան հարցը: Իսկ այժմ փորձում է տեղի ունեցող բացասական իրադարձությունների ֆոնին դեպի զինադադար տանող ուղի գտնել, ինչն անընդունելի […]

Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, առանց նախապայմանների վերադարձ բանակցային սեղանի շուրջ. Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հարցով, հաղորդում է tass.ru-ն։ Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները: «Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ […]

Ադրբեջանական 3 արկ ընկել է Իրանի տարածքում․ մեկ երեխա վիրավորվել է

Իրանական Anaj գործակալությունը հայտնել է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարին շրջանում։ Արկերի ընկնելու հետևանքով վիրավորում է ստացել մեկ երեխա, վնասվել է 6 տուն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հայտնվի Իրանի տարածքում։ Ուղերձը Բաքվին էր ուղղված, քանի որ սա առաջին դեպքը չէր, երբ Իրանի […]

Արցախ. Վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան (Լուսանկարներ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը լուսանկարներ է հրապարակել մեքենայից, որն Արցախում տեղափոխել է վիրավորում ստացած լրագրողներին։ Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։ «Գրադի» հրետակոծության տակ է ընկել «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը։  

Հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը, 3 հրթիռ չի պայթել․ hetq.am

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն Արցախից հայտնում է, որ այսօր առավոտյան հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը: Համայնքի վրա 4 հրթիռ է ընկել, որոնցից միայն 1-ն է պայթել՝ վնասելով Նորիկ Գրիգորյանի տունը: Դատելով լուսանկարներից՝ կարող ենք ասել, որ սրանք «Սմերչ» կամ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ են:  «Սմերչի» հրթիռի տրամաչափը 300 մմ է, իսկ «Ուրագանինը»՝ […]

Մոտ 200 օտարերկրյա լրագրողներ են հավատարմագրվել. նրանց գերակշռող մասն արդեն իսկ Հայաստանում և Արցախում է

Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել է միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ […]

Պատրաստվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին, հինգշաբթի լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղյան շփման գծում տիրող իրավիճակին», – ասել է Պեսկովը: «Կրկին ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել շարունակվող […]

Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խորը մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար: Հայտարարության մեջ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետ մեկտեղ քաղաքացիական զոհերի թիվն աճում է: «Ես սգում եմ պատերազմական գործողությունների զոհ դարձած շատ մարդկանց, այդ թվում՝ […]

Արցախում վիրավորվել է 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ «Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին», – տեղեկացնում են 24News.am-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված