13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խորը մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար:

Հայտարարության մեջ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետ մեկտեղ քաղաքացիական զոհերի թիվն աճում է:

«Ես սգում եմ պատերազմական գործողությունների զոհ դարձած շատ մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների կորուստը: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը», – հայտարարել է Պեյչինովիչ-Բուրիչը:

 

«Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», – ընդգծել է նա:

«Խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջ՝ խորը մարդասիրական ճգնաժամը կանխելու համար», – հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ