Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր՝ ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ: Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների […]
Թուրքիայից Ադրբեջան տասնյակ չվերթերով վարձկաններ են տեղափոխվել։ Sky News Arabia-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել Պենտագոնը, տեղեկացնում է Sputnik-ը։ «ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարյուրավոր սիրիացի վարձկաններ են Ղարաբաղ մեկնել»,– գրում է պարբերականը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում` Եվրամիության արտահերթ գագաթաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ստույգ տեղեկությունների են տիրապետում, […]
«Իրատեսի» գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «ԲՈԼՈՐԻ ՈԳԻՆ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է, ՉԿԱ ԽՈՒՃԱՊ, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» Րոպեներ առաջ խոսեցի «Իրատեսի»` Արցախում գտնվող լրագրող ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ հետ: Նա վիրավորվել էր Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծության պատճառով: Ասաց` չանհանգստանաք, ամեն ինչ կարգին է: Բժշկական փոքրիկ միջամտություն են կատարել: Սպասում է մասնագետի եզրակացությանը, որից հետո անցնելու […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր արտասահմանյան լրագրողների հետ միասին ադրբեջանական ռմբակոծության տակ են ընկել նաև մեր երիտասարդականի կամավորները, որոնք Ստեփանակերտում աջակցում են օտարերկրյա ԶԼՄ-ների հետ աշխատանքներին: Քիչ առաջ Հայկ Մամիջանյանը կապի է դուրս եկել: Տղերքի հետ ամեն ինչ նորմալ է: Մի անհանգստացեք: Աշխատանքները շարունակվում են: Պատերազմն էլ՝ հետը: Մեր բանակի […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենաթարմ լուրերը Բրյուսելից իմ գործընկեր, ԵԽ պատգամավոր Շարլի Վեյմերսի կողմից։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արցախի հարցով փակ նիստ է անցկացնում այս պահին»:
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ միաձայն կողմ է քվեարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ բազմաթիվ համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ այս օրերին դիմել են իրեն՝ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար։ Ըստ այդմ՝ Վրաստանի […]
Բոլոր շան տղերքին, որոնք հիմա ներքաղաքական գզվռտոց են փորձում սկսել. Այս ամենի հաղթական ավարտից հետո` ինձնից չնեղանաք… Այս մասին գրում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, ով այս պահին կամավորական երիտասարդների հետ առաջնագծում է։