ԵՊՀ գիտական խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ միաձայն կողմ է քվեարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ բազմաթիվ համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ այս օրերին դիմել են իրեն՝ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու
համար։
Ըստ այդմ՝ Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Նիկոլոզի Սաակաշվիլիի կողմից Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան առերևույթ արդարացնելու նպատակով հակահայկական հայտարարություններ անելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ կողմնակալ ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն որոշեց զրկել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումը տրվել է 2009 թ. հունիսի 25-ին:
Գևորգ Էմին-Տերյան