16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բոլորի ոգին շատ բարձր է, չկա խուճապ, հաղթելու ենք

«Իրատեսի» գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է.

«ԲՈԼՈՐԻ ՈԳԻՆ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է, ՉԿԱ ԽՈՒՃԱՊ, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

Րոպեներ առաջ խոսեցի «Իրատեսի»` Արցախում գտնվող լրագրող ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ հետ: Նա վիրավորվել էր Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծության պատճառով: Ասաց` չանհանգստանաք, ամեն ինչ կարգին է:
Բժշկական փոքրիկ միջամտություն են կատարել: Սպասում է մասնագետի եզրակացությանը, որից հետո անցնելու է իր մասնագիտական պարտականությունների կատարմանը:

Մյուս անհրաժեշտ գործողությունը (բեկորի հեռացում) կկատարեն Երևանում: Փոխանցեց նաև` բոլորի ոգին շատ բարձր է, չկա խուճապ, հաղթելու ենք:

Ավելի ուշ գրառում էր կատարել նաև Սևակ Վարդումյանը , որը տեղեկացրել էր՝«Ես ինձ հրաշալի եմ զգում։ Մի թեթև քերծվածք ունեմ ընդամենը»

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ