19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 20, 2020

Լրջացեք, տղերք․ եթե այս ընկերությունները չաշխատեն, առաջինը տուժելու է պետությունը․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2020թ առաջին կիսամյակի առաջին տաս հարկատուները «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 26 մլրդ 339 մլն դրամ։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 25 մլրդ 978 մլն դրամ վճարած հարկերով։ 3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը վճարել է 21 մլրդ 629 մլն դրամ։ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է, […]

Պարետին հիշեցրեք, որ ՀՀ-ում ամառ է, իսկ այստեղ ամառը որպես կանոն շոգ է լինում. Ղազինյան

Պարետատան ղեկավարին հիշեցրեք, որ Հայաստանում ամառ է, իսկ ամառը Հայաստանում որպես կանոն շոգ է լինում, իսկ այօր շատ-շատ շոգ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բաց տարածքում դիմակ կրելը ինքնին անմտություն է, սխալ է, իսկ 40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելն ուղղակի հանցագործություն […]

Հուսով ենք՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն արագ կկարգավորվի. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի, ինչը թույլ կտա նաև կարգավորել ՌԴ-ում այդ երկրների ներկայացուցիչների միջև առաջացած հուզական ֆոնը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Դուք գիտեք, որ Մոսկվայում և առհասարակ Ռուսաստանում ապրում են շատ հայեր և ադրբեջանցիներ, և նրանք բոլորն էլ ՌԴ կարգապահ […]

«Անհոգ եղեք, մենք ամուր ենք մեր լեռների պես». Հայ զինվորների տեսաուղերձը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում զինվորները ուղերձով դիմում են հայ ժողովրդին։ Զինվորները կոչ են անում անհոգ լինել ու զբաղվել առօրյա գործունեությամբ։   «Քանզի, մենք ամուր ենք մեր լեռների պես», – վստահեցնում են հայ զինվորները    

Ադրբեջանը դիմել է պատերազմական հանցագործության ընդդեմ խաղաղասեր Հայաստանի. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որում պատմում է ողջ իրականությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի, Ադրբեջանի ագրեսոր քայլերի, Ադրբեջանի կողմից հնչեցված ահաբեկչական հայտարարությունների մասին: Տեսանյութը, որը վերնագրված է «Ադրբեջանի ագրեսիան և իրավա-քաղաքական հետևանքները»,  թարգմանված է ռուսերեն և անգլերեն, և այն  ներկայացվելու է մեր միջազգային գործընկերներին։ «Ադրբեջանը դիմել է ռազմական սադրանքի՝ հարձակվելով […]

Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Կոմերսանտ» պարբերականի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը: Հարց. Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ղարաբաղյան կարգավորումը հետին պլան է մղվել: Աննա Նաղդալյան. Դեռևս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր. նվազել էր հրադադարի […]

Դուրներդ չի՞ եկել Մարգարիտայի խոսքը, մի´ արեք բաներ, ինչը չեք ցանկանա, որ ձեզ անեն. Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջերս գրառում էի արել այն մասին, որ մեզանում պակասում է սերը ամեն հայկականի հանդեպ: Հետո ամեն 10 զանգից 9-ը հարց էր, թե ով է ինձ որտեղից հեռացրել: Չնայած պարզ նշել էի, որ ոչ մի տեղից չեմ հեռանում: Ընդունում եմ` երևի լավ չէի […]

Դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով և լռեցրել հակառակորդին. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզի տարբեր գյուղերում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ գիշերվա ընթացքում եղել են անկանոն կրակոցներ, որոնց մեծ մասին ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել, Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ «Այլ բանակային կորպուսների և մարզերի ուղղությամբ եղել են կրակոցներ։ Մասնավորապես՝ Ճամբարակի ուղղությամբ եղել են կրակոցներ, օգտագործվել ավտոմատ նռնականետ։ Դիպուկ կրակոցներին […]

Սոցցանցային իրականությունը ցնցում է պետականությունների հիմքերը․ Տեր-Պետրոսյան

Ilur.am  կայքը ներկայացրել է ՀՀ առաջին նախագահ լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը: «Օրերս ես վերընթերցեցի 20-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն պատմաբաններից մեկի` Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» գիրքը, որը ռուսերեն թարգմանությամբ կարդացել էի ավելի քան 30 տարի առաջ: Գիրք, որն, ըստ իս, պետք է լինի յուրաքանչյուր պատմաբանի գրասեղանին եւ ինչու ոչ` նաեւ որպես հատուկ դասընթաց, ընդգրկվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի