23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուրներդ չի՞ եկել Մարգարիտայի խոսքը, մի´ արեք բաներ, ինչը չեք ցանկանա, որ ձեզ անեն. Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջերս գրառում էի արել այն մասին, որ մեզանում պակասում է սերը ամեն հայկականի հանդեպ: Հետո ամեն 10 զանգից 9-ը հարց էր, թե ով է ինձ որտեղից հեռացրել: Չնայած պարզ նշել էի, որ ոչ մի տեղից չեմ հեռանում: Ընդունում եմ` երևի լավ չէի շարադրել, որ իրականում սերն է պակասել դեպի հայկականը։

Փորձեմ այսօր այլ անկյունից մոտենամ։ Մեր բանակը մեզ հաղթանակ պարգևեց։ Մեր բուշլատով տղերքն իրենց գործն արեցին, հիմա «կոստյումով տղերքը» իրենց գործը ճիշտ պիտի անեն։

Իսկ «Մերի» մեջ նաև մեր սփյուռքն է։ Մեր սփյուռքի այսօրվա ակնառու ներկայացուցիչների մեջ կան մի քանի յուրահատուկ սիրվածները, բայց հիշում եմ ինչ բառեր ու որակումներ էին հնչում, երբ դրանցից ոմանք 2015-ին պատրաստվում էին գալ Հայաստան, իսկ երբ կարմիր շորով ապահովեց միջազգային հսկայական լսարան, արդեն` տո մեր կյանք, մեր աղջիկ, մեր փեսա: Մերը դարձավ։ Դուք կարող է մոռացել եք, բայց ես փայլուն հիշում եմ, քանի որ արժանացել եմ մեղադրանքների իմ հարցազրույցի համար։ Դե հասկացաք` թե ինչ եմ ասել։ Եթե ոչ, հիմա նորից կրկնեմ` եթե նույնիսկ մեկ անգամ այդ մարդն իմ ժողովրդին որևէ դրական բան կբերի, ես իր ցավը տանեմ։

Մարդիկ, դուք իսկապես համարում եք, որ Մարգարիտա Սիմոնյանը հանուն Հայաստանի չի արել կամ էլ չի անելու որևէ կարևոր բա՞ն։ Նույնիսկ եթե ինքը տարբերվող կարծիք է ասել, մեր նպատակը մեր միասնության ալիքը մարե՞լն է, թե հանում այդ ալիքի երկարատևության զսպվածություն ցուցաբերելը, «անտեսելը», կես օր ժամանակ վերցնելը: Հիմա ու՞մ ենք ուրախացնում, մեր թշնամու՞ն:

Դուրներդ չի՞ եկել Մարգարիտայի խոսքը, մի´ արեք բաներ, ինչը չեք ցանկանա, որ ձեզ անեն։ Անտեսելով ավելի շատ բան կարելի է հասկացնել, քան միահամուռ հարձակվելով: Եթե հարձակվելու պահանջ կա, միահամուռ հարձակվեք Ադրբեջանի որոշում կայացնողների վրա, Մարգարիտան հաստատ հայ սպանելու հրաման չի տվել։

Մի´ վարվեք որևէ հայի հետ այնպես, կարծես ինքը թուրքից կամ ազիկներից վատն է։ Նրանք մեզ կյանքից ու տնից են ցանկանում զրկել, հայը կարող է սխալվել քաղաքականության մեջ։ Բացատրեք, ոչ թե հարձակվեք։

Զավեշտը գիտե՞ք որն է, մի քանի ամիս, կամ տարի հետո մի օր Մարգարիտան մի բան կանի, այսօր իր հանդեպ մոլուցք տարածող բոլորն իր հանդեպ կսկսեն սեր բացատրել: Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է: Օրինակնե՞ր` որքան ուզեք:

Սերն է պակասում մեզ` հայերիս։ Եկեք սիրենք հայկականը։
Ու այստեղ նախկին, ավելի նախկին, դրանից էլ նախկին կամ ապագա իշխանության հարց չկա։ Հարցն աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի մասին է։ Հայի։

Աստված պահապան մեր ժողովրդին ու սիրո մեջ թող մեզ միշտ պահի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ