06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Իսկ ովքեր եք դուք. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՊԲ զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանն ու մեր մյուս նվիրյալներն արդեն պատմության էջեր են մտել որպես հայրենիքը պաշտպանող ու հայրենիքին անձնվիրաբար ծառայած հերոսներ:
Ալբերտն ու մեր մյուս նահատակները մեր երկրի համար ճակատագրական պահին գնացին մարտի: Գնացին ու իրենց չափաբաժին խրամատը կյանքի գնով պաշտպանեցին:
Պատերից նկարները կջնջեք, դպրոցներում հերոսների անկյունները կվերացնեք, զորամասերում պաստառները կփոխեք, մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են ու վերջ:
Իսկ ովքեր եք դուք: Պատմությունը ձեզ արդեն դասել է դավաճանների և ուրացողների ցանկում, ու դա խմբագրել պարզապես անհնար է:
Փառք մեր հերոսներին, հավերժ փառք մեր նահատակներին»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ