Պարետին հիշեցրեք, որ ՀՀ-ում ամառ է, իսկ այստեղ ամառը որպես կանոն շոգ է լինում. Ղազինյան
Պարետատան ղեկավարին հիշեցրեք, որ Հայաստանում ամառ է, իսկ ամառը Հայաստանում որպես կանոն շոգ է լինում, իսկ այօր շատ-շատ շոգ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բաց տարածքում դիմակ կրելը ինքնին անմտություն է, սխալ է, իսկ 40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելն ուղղակի հանցագործություն է:
Թթվածնի մուտքը օրգանիզմ սահմանափակելը կարող է շատ ավելի ծանր վնաս հասցնել մարդու օրգանիզմին, քան կորոնավիրուսը, էլ չեմ խոսում մնացած վտանգավոր հետևանքների մասին:
Վերացրե՜ք դիմակները բաց տարածքում կրելու որոշումը, փրկե՜ք կյանքեր »: