24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

«Մեր ուժային կառույցները իրենց բարձրության վրա չեն և դրա գլխավոր պատասխանատուն ու մեղավորը ռեժիմի պարագլուխ Փաշինյանն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուժային կառույցների հեղինակազրկումը սկսվեց, երբ Փաշինյանը կառավարության շենքում ընդունեց ՊՊԾ գունդը գրաված և ոստիկաններ սպանած խմբի պարագլուխներին։ Թե իշխանության, և թե ընդդիմության կարգավիճակում մշտապես կողմնակից եմ եղել ամուր ուժային կառույցների։ Ունենալով բազմաթիվ ներքին ու արտաքին անվտանգային մարտահրավերներ, մեր հանրապետությունը պարտավոր է ունենալ ուժեղ իրավապահ համակարգ։ […]

Տիգրան Ավինյանը հրաժարական է տվել. Politik.am

Ըստ մեր աղբյուրների, հրաժարականի հարցը որոշված է, սակայն քննարկվում են ժամկետները, եւ որ Ավինյանն ինքն է որոշել հրաժարական տալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, գրել է Politik.am-ը։ «Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ազատվելու է աշխատանքից․«Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ […]

Եթե սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերի վտանգավոր հետևանքի, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ. Ավինյան

Եթե մենք տեսնենք, որ սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքի և վարակի տարածման արագությունը և տեմպը աճում է այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, ես կարծում եմ, որ, միանշանակ, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ […]

Անուն չեմ տալիս, սակայն իշխանության մեջ մարդ կա՝ ասում է, որ մենք 40 տարով ենք իշխանության եկել. Գևորգ Պետրոսյան

Անուն չեմ տալիս, սակայն իշխանության մեջ մարդ կա՝ ասում է՝ մենք 40 տարով ենք իշխանության եկել, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Պետական պաշտոնյան պետք է իմանա՝ ով ուզում է՝ լինի, որ երբ էլ ինքը մեղադրվեց սահմանադրական կարգի տապալման մեջ, պետությունը պետք է նրան պատասխանատվության ենթարկի: Ցանկացած պաշտոնյա պետք […]

Գժանոց է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գժանոց է։ Երկրում այսօր կորոնավիրուսո վարակվածների թիվն անցավ 2000-ը։ Լուրեր են շրջանառվում, որ պարետը հրաժարական է տվել, եւ այս ֆոնին վարչապետի աներձագը տեղադրում է վարչապետի գրած տեքստը այն մասին, որ Վանեցյանն իբր գործակալ է, բայց իրեն չենք պատժել, որ այդ երկրի հետ հարաբերությունները չփչացնենք»:

Հայ-ռուսական սկանդալներն արդեն շարունակական բնույթ են կրում․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայ-ռուսական սկանդալներն արդեն շարունակական բնույթ են կրում։ Կարող ենք Ռուսաստանին մեղադրել Արցախի հարցով փուլային՝ ոչ հայանպաստ լուծում պարտադրելու մեջ։ Բայց Լավրովը պարզ ասաց, որ դա միայն իրենց որոշումը չէ, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, իսկ Հայաստանն էլ համաձայնել է ու մասնակցում է քննարկումներին։   Կարող ենք Լավրովին մեղադրել, […]

Հավանաբար, շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին կամ թեթև դեպքերով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը. Նախարար

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց նոր դեպքերի ռեկորդային աճից: «Այո, պարոն վարչապետ, վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը ստացվում է 2066, բուժվածները՝ 929, այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ է գտնվում 1103 քաղաքացի: Դժբախտաբար, ունեցել ենք մահվան երկու դեպք, այսինքն՝ ընդհանուր մահերի թիվը […]

Երբ սահմանափակումը մտցնում էինք, բոլորի հույսն այն էր, որ մեկ, երկու ամսում վարակը կհաղթահարվի. Դժվար է լինելու. Նիկոլ Փաշինյա

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ արդյոք կորոնավիրուսի հաստատված ռեկորդային այսօրվա թվերըփոխում են իրենց պլանները՝ սահմանափակումների թուլացման հետ կապված, ի պատասխան Ավինյանն ասաց, որ դեռ չի փոխում, քանի որ շրջանակը կոնկրետ է: «Ունեցել ենք հիվանդանոցում լուրջ խնդիր և այդտեղ էլ շրջանակը քիչ թե շատ կոնկրետ է: Ամեն դեպքում, դինամիկայից կախված՝ մեր […]

Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել. մեկ օրում մահացել է երկու պացիենտ

Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 929 քաղաքացի, փաստացի բուժվում է 1103-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի