23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով։ «Արմենպրես»-ի թղթակիցը Գավառի բժշկական կենտրոնում փորձում է պարզել հոսպիտլացվածների վիճակը և մանրամասներ հաղորդել նախարարի այցից։   Նախօրեին հարձակում է տեղի ունեցել Գավառի […]

Փաշինյանն ամեն ինչ անում է իր անցյալը մոռացության տալու համար․ Արա Սահակյան

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է իր անցյալը մոռացության տալու համար։ Առհասարակ, և՛ իր շփումները, և՛ իր կապերը, առնչությունները։ Եվ ավելի ընդհանուր եթե նայենք, նկատվում է, որ նոր իշխանությունները հայկական ոգու, հայկական պետականության սկիզբը համարում են 2018թ․ ապրիլ-մայիսը»,- 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։ […]

Իշխանությունը բռնվեց հերթական ստի ու խաբեության վրա. Նարեկ Մալյան

Իշխանության հերթական ստախոսությունը տապալվեց, Facebook-ի իր էջում գրել է «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը։ «Երեկ Գեղարքունիքի մարզպետը «Հայկական Ժամանակին» տված իր հարցազրույցում պատմում էր իբր 500 մարդ հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա: Այս պատմությունը դարձավ համացանցում ծիծաղի ու ծաղրի առարկա: Մարդիկ համեմատում էին, որ օրինակ Շուշին 700 հոգով ազատագրեցին, իսկ Գավառի հիվանդանոցը՝ 500.. Չնայած նրան […]

Հայաստանում ուրվագծվում է բավականին ռեալ ռիսկերով իրականություն. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հայաստանի համար երեկվա օրը կուլմինացիոն էր։ Տարբեր վայրերում և տարբեր ժանրերում կատարված իրադարձությունները վկայում են երկրի ներսում ահագնացող լուրջ ճգնաժամի մասին։ Մատրոս Ժելեզնյակովի պատմական ձևակերպումը՝ Караул устал, իր ողջ պարզությամբ, դառնում է տեսանելի ելք։ 1. Այն, ինչ կատարվում էր Ազգային Ժողովում, ուղիղ հետևանքն էր վարչապետի լայվերի որակի և բովանդակության։ Բայց ծագում է բնական հարցը՝ ի՞նչ […]

Թիրախում Արցախն ու հայ-ռուսական դաշնակցությունն է․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Թիրախում Արցախն ու հայ-ռուսական դաշնակցությունն է Գունավոր հեղափոխության նախապատրաստումը Հայաստանում սկսվել է դեռևս 21-րդ դարասկզբին: Տարիներ շարունակ հայտնի արևմտյան ֆոնդերն ու կենտրոնները ջանացել են իրենց ազդեցությունն ամրապնդել մեր երկրում և տարածաշրջանում` ինչին հասնելու համար միջոցների խտրականություն չի դրվել : Գործի է գցվել ազգային ինստիտուտների և արժեհամակարգի […]

Ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանտ twitter-ի իր էջում անդրադարձել է Գավառում տեղին ունեցած արյունալի դեպքերին: «Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»,-գրել է նա։

Կամ իրական արտակարգ դրություն եւ կարանտին սահմանեք, կամ հանեք այն. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարիտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով իշխանությանը հանել արտակարգ դրությունը եւ կարանտինը: Նա, մասնավորապես, գրել է. ««Կամ իրական արտակարգ դրություն եւ կարանտին սահմանեք կամ հանեք այն: -Որովհետեւ ձեր ընտրողների մեծամասնությունը կորոնավիրուսին չի հավատում, հետեւաբար նաեւ չի պաշտպանվում եւ պնդում է, որ ինքը գլոբալիստական դավադրության տեսության մասնագետ է եւ […]

«Դըմփ, դըմփ, հո՛ւ»-ն հենց այնպես չէր մտածված». Արտակ Զաքարյան

Դըմփ, դըմփ, հո՛ւ»-ն հենց այնպես չէր մտածված Թեկուզ և Ջորջ Օրուելի «Նորալեզվի հիմնական նպատակը՝ մտքի ծավալների նեղացումն է» միտքը ակտուալ է ժամանակակից աշխարհում, այնուամենայնիվ նախընտրելի և պարտադիր է օրենսդիր մարմնում հնչեցնել կենդանի խոսք` բովանդակային առումով հստակ ասելիքով: Միևնույն ժամանակ պարտադիր է գրական բառամթերքի գործածումն ու խոսքի մշակույթի դրսևորումը, անշուշտ, հիշելով, որ խոսքային լավագույն ավանդույթներ և […]

Իշխանությունը զբաղված է շոուների միջոցով կեղծ օրակարգեր ներմուծելով․ քաղաքագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համառոտ հիշենք ինչ է կատարվել վերջին 2 օրվա ընթացքում․ – Լավրովը դեռ սպասում է պատասխանի այն մասին, որ Նիկոլը սուտ է խոսել ղարաբաղյան կարգավորման եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին – Հազարավոր քաղաքացիներ հոսանքազրկվել են – Գավառում տեղի է ունեցել իրական ճակատամարտ, կա 4 զոհ, եւ այդ ամենը՝ ոստիկանապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի