17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կամ իրական արտակարգ դրություն եւ կարանտին սահմանեք, կամ հանեք այն. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարիտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով իշխանությանը հանել արտակարգ դրությունը եւ կարանտինը:

Նա, մասնավորապես, գրել է. ««Կամ իրական արտակարգ դրություն եւ կարանտին սահմանեք կամ հանեք այն:

-Որովհետեւ ձեր ընտրողների մեծամասնությունը կորոնավիրուսին չի հավատում, հետեւաբար նաեւ չի պաշտպանվում եւ պնդում է, որ ինքը գլոբալիստական դավադրության տեսության մասնագետ է եւ հաղթած ունի բոլորին:

-Որովհետեւ փաստացի արտակարգ եւ կարանտինային ռեժիմի ֆորմալ կողմերի ապահովումից բացի այն գործնականում սպասվելիք արդյունք չէր կարող ապահովել եւ այլեւս չի ապահովում: Փաստացի դրանք բնակչությանն աչալուրջ եւ անվտանգ պահելու որեւէ ազդեցություն այլեւս չեն թողնում: Դրանում համոզվելու համար բավական է դուրս գալ փողոց:

-Որովհետեւ երկրում այլեւս չկա ո՛չ արտակարգ դրություն եւ ոչ էլ կարանտին, այլ կան սահմանափակումներ, որոնց բացասական ազդեցությունն այլեւս մեծագույն տնտեսական եւ քաղաքական բեռ է դարձել ձեզ համար: Դրան գումարվում է ակտիվ կրիմինոգեն իրավիճակը, որը եւս ի ցույց է դնում արտակարգության թշվառությունը:

-Մի՛ կազմակերպեք հոգատարության, հոգածության եւ «ժողովրդի » մասին մտածելու եւ հոգ տանելու PR օպերացիաներ: Դրանց ձեր ընտրողներն այլեւս չեն հավատում: Դուք ձեր «տաղանդավոր 11-12-13 ծրագրերով» եւ հետագա քայլերով ապացուցեցիք դրանց սնանկությունը:

-Շատ արագ մսխում եք ձեր լեգիտիմության ռեսուրսը: Արագ անցեք այն վերականգնելու անհաջող փորձերի մեկնարկին, քանի որ ձեր ընտրողի գրպանին եք կպել: Փաստացի նրանք կարող են անել ամեն ինչ, բացի գումար աշխատելուց, որովհետեւ չկա դրա հնարավորությունը:

– Տնտեսական դժվարություններից հանրային ընկալումների շեղման համար այլեւս չեն փրկում ո՛չ «նախկիններ» օպերացիան, եւ ոչ էլ այլ մեղսագրման ենթակա «օբյեկտներն ու սուբյեկտները»: Արագ ապաբյուրոկրատացեք եւ սկսեք կամ քայլել կամ ԱՅՈ-ի քարոզարշավ անել:

P.S. Ոչ ոք արտակարգ դրությունը եւ կարանտինը այդքան չի վայելում, որքան Հրայր Թովմասյանը (ամենայն հարգանքով): Կարծում եմ ի հաշիվ իր պետական մտածողության, երկրորդ ռաունդին պետք է որ պատրաստ լինի եւ նորից ստանձնի «թիրախի» հին եւ բարի առաքելությունը: Ասեմ ամեն ինչ նոր է սկսվում եւ գնալով հետաքրքրանալու միտումներ ունի, որտեղ քաղաքական եւ բնականոն օրինաչափություններից խուսափել կարելի է բացառապես ժամանակավորապես: Ցտեսություն հեղափոխական ռոմանտիզմ, ողջույն քաղաքական դիալեկտիկա»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ