23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Միասնական կառավարում այլևս գոյություն չունի, և ամեն լայվ պատասխանատու է միայն իր համար. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «Կառավարման համակարգում հակասությունների, իրարամերժ հայտարարությունների ծավալը և որակը ապշեցնող է։ Տպավորություն է ստեղծվում, թե միասնական կառավարում այլևս գոյություն չունի, և ամեն լայվ պատասխանատու է միայն իր համար։ Վարչապետն ու նախարարները հակասում են ոչ միայն միմյանց, այլև՝ իրենք իրենց. մի օր մի բան, վաղը՝ նույն թեմայով լրիվ հակառակը։ […]

Ստացվում է, որ մեկը չկա Փաշինյանի կողքին, որ իրեն խորհուրդ տա, հետ պահի էմոցիոնալ ու բռնկուն որոշումներից` կամ վախենում են կամ չեն ուզում, կամ էլ՝ ավելի վատ` հրճվում են

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի շրջապատում հաճախ կարելի է լսել «թավիշի» շատության ու կոշտության քչության մասին պնդումներ: Շրջապատում գտնվող այդ մարդկանց ես կտարանջատեի երկու հիմնական խմբի` Առաջին խումբ` մարդիկ, ովքեր աննախադեպ կոշտության, վենդետայի, համարյա արյունահեղության կոչեր են հնչեցնում: Այս մարդիկ այն նույն մարդիկ են, ովքեր Փաշինյանի ձեռքով իրենց անձնական, գոեպոլիտիկ և այլ […]

Գնացեք Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը. Անի Սամսոնյանը՝ Լիլիթ Մակունցի

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ գրելով. «Ես ուրախ եմ, որ դուք հարգում եք մարդու պատվի և արժանապատվության իրավունքը և դատապարտում եք դրա դեմ ոտնձգությունները։ Մենք էլ։Բայց որտեղ եք եղել Դուք այս մեկ ու կես տարին, որ չեք նկատել Ազգային ժողովի բարձր ամբիոնից Ձեր խմբակցության անդամների վիրավորանքները […]

Վերադարձ անցյալին՝ թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի լինելու. Բակո Սահակյան

ԱՀ Ազգային ժողովում ընթացող լիագումար նիստի ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ հարգել և հարգելու է ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը, քանի որ գտնում է, որ հարաբերական խաղաղությունը նաև նրանց առաքելության շնորհիվ է պահպանվում: Միաժամանակ Բակո Սահակյանը շեշտել է, որ ՄԽ համանախագահների հետ հանդիպումներում ներկայացրել է Արցախի տեսակետը, այն է` Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության […]

Արդյո՞ք դեռ մեր գործընկերների մոտ հարց է մնում, թե որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ. Արկադի Խաչատրյան

Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ. Կառավարության աջակցության ծրագրերի, ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրների և Լուսավոր Հայաստան-ին «պոպուլիզմի» մեջ մեղադրելու մասին Սիրելի հայրենակիցներ, Երեկ և այսօր իշխանական խմբակցության մեր գործընկերները կոչ էին անում Լուսավոր Հայաստան խմբակցության տնտեսագետ պատգամավորներին հուշել, թե որտեղից հայթայթել 100 մլրդ դրամ՝ հակաճգնաժամային անհատույց աջակցության համար: Սիրով […]

Ի՞նչ են մեզ քարոզում «հեղափոխականները». մաս 5-րդ

Ցանկացած հեղափոխություն, հաջողված, թե անհաջող, օգտագործում է հանրային տրամադրությունները, շահագործում է հանրային կաղապարները և ձևավորում է միֆեր։ Հեղափոխությունը, բացի ամեն ինչից, նաև PR արշավ է՝ հիմնված հանրային գիտակցության մանիպուլյուցիաների վրա։ Հեղափոխականները հաճախ իրենք ևս դառնում են սեփական մանիպուլյացիաների զոհ: Երբ «հեղափոխականները» դառնում են իշխանություն և երկրի համար ստանձնում պատասխանատվություն, ապա նախկին «հեղափոխական» միֆերը, հանրային կաղապարները սկսում են իրենց դեմ գործել: Պատահական […]

Հերիք չեղա՞վ մանկապարտեզ-մանկապարտեզ խաղաք. լրջացեք. Ռուբեն Մելիքյանը պահանջում է հրապարակել երեկվա միջադեպի տեսանյութը

Յութուբում նոր գրանցված Artak Gevorgyan օգտատերը հրապարակել է մի տեսանյութ, որը, օգտատիրոջ պնդմամբ, այն մասին է, որ մոտ 10 օր առաջ Ադեկվադ խմբի տղաները անցնելուց ուսով կպել են քայլական պատգամավոր Մ.Հ.-ին։ Հերիք չեղա՞վ մանկապարտեզ-մանկապարտեզ խաղաք։ Լրջացե՛ք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Յութուբում նոր գրանցված Artak Gevorgyan […]

«Նոր» Հայաստանը նմանվել է մի մեծ հոգեբուժարանի. Նունե Ներսիսյան

Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Թավիշ անվան տակ գեներացվել է ատելությունը: «Նոր» Հայաստանը նմանվել է մի մեծ հոգեբուժարանի: Երկրի ամենաբարձր ամբիոնից, հենց վարչապետի կողմից հնչում է ատելության խոսքը: Ատելության խոսքը լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդավարական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման տեսանկյունից։ Վերջինիս նկատմամբ անտարբերության դրսևորումները կարող են հանգեցնել բռնությունների և […]

Պատերազմական իրավիճակում Ալեն Սիմոնյանի կայքը տարածում էր մեր թշնամու թիվ 1 զինվորականի խոսքը. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Լավ, որ սենց գնաց, մի բան էլ ես պատմեմ։ Ալեն Սիմոնյան, բա ուղիղ եթերումդ ինչի՞ չես ասում, որ հոդվածի համար 2016 թվի ապրիլին քեզ այցելեց Արթուր Դանիելյանը ու պահանջեց այն արարատ.նյուզ կայքից հեռացնել։ Ես կասեմ։ Քո քշած կայքում, ապրիլյան պատերազմի ընթացքում, դրվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղիղ խոսքը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված