23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերադարձ անցյալին՝ թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի լինելու. Բակո Սահակյան

ԱՀ Ազգային ժողովում ընթացող լիագումար նիստի ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ հարգել և հարգելու է ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը, քանի որ գտնում է, որ հարաբերական խաղաղությունը նաև նրանց առաքելության շնորհիվ է պահպանվում:

Միաժամանակ Բակո Սահակյանը շեշտել է, որ ՄԽ համանախագահների հետ հանդիպումներում ներկայացրել է Արցախի տեսակետը, այն է` Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության ենթակա չէ:

 

«Եվ խնդրել եմ, որ նրանք չընդունեն իմ այդ հայտարարությունը, իմ և մեր դիրքորոշումը՝ որպես ծայրահեղություն: Այս տարիների ընթացքում մենք չենք շեղվել ո’չ մեր դիրքորոշումից, ո’չ մեր սկզբունքից: Ղարաբաղյան հիմնախնդիրը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը, իմ խորին համոզմամբ, աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ պահանջներ, և մենք պարտավոր ենք՝ այդ ամենը հաշվի առնելով և հարգելով միջազգային հանրության շահագրգռվածությունը, հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասցնելու՝ այնուամենայնիվ շարունակելով մնալ մեր դիրքորոշման մեջ: Մենք հարգել և հարգելու ենք համանախագահների այս կամ այն առաջարկությունները, նրանց անկեղծ ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը»,- ընդգծել է Արցախի ղեկավարը:

Շարունակելով միտքը՝ Բակո Սահակյանը հերթական անգամ պնդել է` վերադարձ անցյալին՝ թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի լինելու:

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել է կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր՝ Բակո Սահակյանն ասել է` ՀՀ գործընկերներն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, որ չկա քննարկվող փաստաթուղթ:

Ըստ նրա` Արցախի իշխանությունները շարունակելու են դիվանագիտական կարողություններ գործադրել, ինչպես նաև ընդհանուր համազգային ճակատում այս կամ այն գործունեությունն իրականացնող կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ