06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերի վտանգավոր հետևանքի, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ. Ավինյան

Եթե մենք տեսնենք, որ սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքի և վարակի տարածման արագությունը և տեմպը աճում է այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, ես կարծում եմ, որ, միանշանակ, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Դրա համար շատ կարևոր է, որ սահմանված կանոնները խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից, քանի որ ավելի շատ իրենց շահերից է դա բխում: Պետք չէ լինել անվախ և պետք է լինել զգուշավոր, որ չանդրադառնանք հին ռեժիմների», – ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարող են գնալ նոր քաղաքականության, ըստ որի՝ բուժհաստատություններում պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր ունեն բժշկության կարիք:

 «Մենք նոր քաղաքականության պայմաններում կարողանալու ենք սպասարկել 1500 ծանր դեպք, իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման սարքի կարիք կունենա», – ասաց վարչապետը։

Նա նշեց, որ իրենք պարտավոր են այս իրավիճակի մասին հանրությանը իրազեկել:

«Սկսած առաջին դեպքի արձանագրումից՝ մինչ օրս հանրությունը կառավարությունից հարյուր տոկոս լիարժեք տեղեկատվություն է ստացել բոլոր փաստերի մասին», – հավելեց վարչապետը։

facebook sharing button
twitter sharing button
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ