Անուն չեմ տալիս, սակայն իշխանության մեջ մարդ կա՝ ասում է, որ մենք 40 տարով ենք իշխանության եկել. Գևորգ Պետրոսյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/04/DDCA71BC-46C1-4D70-A33F-72DD0709C9E0.png)
Անուն չեմ տալիս, սակայն իշխանության մեջ մարդ կա՝ ասում է՝ մենք 40 տարով ենք իշխանության եկել, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Պետական պաշտոնյան պետք է իմանա՝ ով ուզում է՝ լինի, որ երբ էլ ինքը մեղադրվեց սահմանադրական կարգի տապալման մեջ, պետությունը պետք է նրան պատասխանատվության ենթարկի: Ցանկացած պաշտոնյա պետք է ունենա զսպաշապիկ՝ սկսած ինձնից: Բոլորս պետք է հասկանանք, որ կատարել ենք սահմանադրական կարգի տապալում, ուրեմն ենթարկվելու ենք պատասխանատվության», – ասաց պատգամավորը:
Պետրոսյանի խոսքով՝ սահմանադրական կարգի տապալումը կարող է շատ մեծ վտանգներ ստեղծել՝ թե ներքին, թե արտաքին անվտանգության համակարգերում:
«Մենք պարտավոր ենք մեր ներպետական օրենսդրությունը, առավել ևս քրեական օրենսդրությունը մշակելիս հիմք ընդունել մեր Սահամանդրությամբ հռչակված գերակայությունները», – ասաց պատգամավորը: